Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել է «Շտուտգարտ»-ի դեմ խաղում
ՍՊՈՐՏԳերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում էր խաղին «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում եւ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին դարձել է գոլի հեղինակ:
Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:
Այսպիսով, Տոմաս Տուխելի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ «Վերդեր»-ը, որը կարողացել է հետագա պայքարից դուրս թողնել «Բայեր»-ին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



