Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների մեքենաները․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժածի դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաներից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։
Բժշկական կենտրոնում արձանագրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



