Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բաքուն թելադրում է, Փաշինյանը՝ կատարում. Եկեղեցին՝ հարվածի տակ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին դարձյալ ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի հերթական բռնաճնշումներին։ Հոկտեմբերի 15ին ձերբակալվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը, այդ թեմի 12 հոգևորականներ և երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Եկեղեցու գործունեությունը կաթվածահար եղավ՝ տաճարներում այլևս չկային մարդիկ, ովքեր կնքեին երեխաներին, պսակադրեին զույգերին կամ կատարեին հոգեհանգստյան արարողություններ. ուժայինները բոլորին տարան։ Արդյունքում, վեց հոգևորական, այդ թվում՝ թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, կալանավորվեց երկու ամսով, իսկ 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը մեկ ամսով ուղարկվեց տնային կալանքի։ Ի դեպ, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զարմիկն է, ուստի Փաշինյանը կրկին դիմեց իր սիրած մեթոդին՝ ճնշում գործադրել իրեն անհաճո մարդկանց վրա՝ նախաքննական կարգով բանտարկելով նրանց ազգականներին։ Ահա, այսպես են գործում «ժողովրդավարական» մեթոդները «ժողբաստիոնի» ղեկավարի ձեռքով։

Թեմի դեմ իրականացված այս հարձակումների և ձերբակալությունների պատրվակը դարձավ Օհանավանքի հոգևորական Արամ Ասատրյանի հարցազրույցը, որի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը հաղորդում ներկայացրեց Քննչական կոմիտե։ Սակայն նախ հարց է ծագում՝ եթե դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին, ապա ինչո՞ւ գործին ընթացք տրվեց հենց հիմա։

Իսկ պատճառները մի քանիսն են։

Առաջինը՝ Փաշինյանին կրկին անհրաժեշտ էր շտապ փոխել տեղեկատվական օրակարգը։ Արդեն ձևավորվել է ավանդույթ՝ նա ամեն անգամ ներքաշում է Հայ առաքելական եկեղեցին որևէ աղճատված սկանդալի մեջ՝ շեղելու հասարակության ուշադրությունը։ Այս անգամ էլ տեղեկատվական դաշտը չափազանց անբարենպաստ էր Փաշինյանի համար. նա խայտառակվեց և նվաստացավ Շարմ էլ Շեյխի գագաթաժողովում այնքան, որ նույնիսկ իր կողմնակիցները մնացին «տպավորված»։ Անհրաժեշտ էր շտապ ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ մոռանան սոցիալական ցանցերը ողողած տեսանյութերը, որտեղ Փաշինյանը համառորեն փորձում էր մոտենալ Թրամփին, իսկ վերջինս ստիպված էր դիմել օգնականներին՝ ձերբազատվելու «Ալբանիայի նախագահից»։ Եվ Փաշինյանը շեղեց ժողովրդին՝ կրկին հարձակում գործելով հոգևորականների վրա։ Իհարկե, ավելի հաճելի է երևալ բռնապետ, քան ծաղրի առարկա ամբողջ աշխարհի աչքում։

Երկրորդ պատճառը, թե ինչու հենց հիմա ձերբակալվեցին հոգևորականները, կապված է այն հանձնարարությունների հետ, որոնք Անկարան և Բաքուն տալիս են հայկական իշխանություններին «խաղաղ գործընթացի» շրջանակներում, որի պատանդն է դարձել Փաշինյանը։ Եթե նա դադարեցնի միակողմանի զիջումները հարևաններին, նրանք ամբողջությամբ կդադարեցնեն ձևացնել, թե իբր կարգավորում են հակամարտությունը (իսկ նրանք առանց այդ էլ մեծ ջանք չեն գործադրում)։ Բաքվից հստակ ազդանշան ստացվեց՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն հայտարարեց, թե իբր Էջմիածինը ռևանշիստական կենտրոն է և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Իսկ երբ լրագրողները հարցրին Փաշինյանին՝ արդյո՞ք կապ կա այդ հայտարարությունների և Հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող գործընթացների միջև, նա սկսեց աչքերը կլորացնել՝ պնդելով, թե ոչինչ չգիտի։ Բայց սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին սուտն է Նիկոլի կողմից, իսկ փաստերը խոսում են ինքնին։ Ի դեպ, շատ վերլուծաբաններ նշում են, որ երբ խոսքը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, Փաշինյանի թիմը օգտագործում է նույն հռետորաբանությունը, ինչ ադրբեջանցիները։ Օրինակ՝ պրոիշխանական «Բաղրամյան 26» մեդիան հոգևորականներին անվանում է «սքեմով ահաբեկիչներ»՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց անվանում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդհանրապես, թվում է՝ Փաշինյանն ու իր թիմը կարծում են, որ եթե համառորեն հոգևորականներին անվանեն «ահաբեկիչներ», իսկ Եկեղեցին՝ «Կտրիչ Ներսիսյանի խմբակ», ապա հայ ժողովուրդը աստիճանաբար կհավատա հակաեկեղեցական քարոզչությանը, կհրաժարվի կանոնական Եկեղեցուց և կհամաձայնի այն պրոթուրքական կազմակերպության հետ, որը Փաշինյանը մտադիր է ստեղծել դրա փոխարեն՝ արդեն առանց թաքցնելու ենթարկվելով Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հրահանգներին։

Սա նրանց սխալն է։ Հավատացյալ հայերը կույր չեն։ Քիչ է մնացել՝ շուտով Փաշինյանի իշխանությունը կավարտվի, ինչպես մղձավանջային երազ։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, կմնա հավերժ, ինչպես Արարատ լեռը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»