«Տոտենհեմը» ցանկանում է վերադարձնել Հարի Քեյնին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է թիմ վերադարձնել անգլիացի հարձակվող Հարի Քեյնին։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը վճարել Մյունխենի «Բավարիային»: «Տոտենհեմը» նաև պատրաստ է Անգլիայի հավաքականի ռմբարկուին առաջարկել նրա ներկայիս աշխատավարձին հավասար եկամտով պայմանագիր:
Քեյնը ևս կարող է լրջորեն դիտարկել լոնդոնյան թիմ վերադարձը, քանի որ նա մտադիր է գերազանցել լեգենդար Ալան Շիրերի ռեկորդն ու դառնալ Պրեմիեր լիգայի պատմության գլխավոր ռմբարկուն: «Տոտենհեմի» գլխավոր թիմում 10 տարուց ավելի հանդես եկած Քեյնը Պրեմիեր լիգայում ունի 213 գոլ, իսկ Շիրերը` 260:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



