Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգում վերջին շրջանի առավել արտահայտիչ դարձած երևույթներից մեկը դարձավ Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարձակումների, ճնշումների և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքը, որի խորքային պատճառներն ու հետևանքները դուրս են զուտ իրավական կամ անձնական հարցերի շրջանակից և շոշափում են ազգային ինքնության, պետականության, հանրային համախմբման և արժեքային համակարգի հիմնարար հիմքերը։ Այս գործընթացի բուն շարժառիթներն ու մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել թե՛ իշխանությունների վարքագծի տրամաբանությունը, թե՛ Եկեղեցու դիրքն ու դերակատարությունը հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև այն ազդեցության դինամիկան, որ այս հակամարտությունը կարող է ունենալ հասարակական կառուցվածքի, պատմական հիշողության և ազգային դիմադրողականության վրա։

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության, մշակույթի, պատմության և պետականության առանցքային ինստիտուտը։ Տարբեր ժամանակաշրջաններում՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին ստանձնել է ազգապահպան, կրթական, բարեգործական, մշակութային և նույնիսկ քաղաքական դեր, իսկ անկախության շրջանում այն վերածվել է ազգային ինքնության պահպանման և հանրային համախմբման կարևորագույն գործոնի։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին տարիներին իշխանությունների կողմից Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ թշնամական քաղաքականությունը՝ սկսած քարոզչական արշավներից, հանրային հեղինակազրկման փորձերից, մինչև իրավական հետապնդումներ, քրեական գործեր և հոգևորականների կալանավորումներ։

Նախ՝ պետք է փաստել, որ Եկեղեցու դեմ հարձակումները զուտ մեկ կամ մի քանի հոգևորականների անձնական վարքագծի, ենթադրյալ իրավախախտումների կամ քաղաքական ակտիվության հետևանք չեն, այլ պետական քաղաքականության գիտակցված ու համակարգային մաս են։ Այս գործընթացի հիմքում ընկած է իշխանությունների կողմից ազգային ինստիտուտների վարկաբեկման, հանրային ինքնության հենասյուները թուլացնելու, արժեքային համակարգի վերափոխման և հասարակության համախմբման ավանդական մեխանիզմները չեզոքացնելու ռազմավարությունը, որը քողարկվում է տարաբնույթ կեղծ «գաղափարներով» ու նարատիվներով։

Իշխանությունների համար Եկեղեցին ոչ միայն մրցակից գաղափարական կենտրոն է, այլև հանրային ու քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ինստիտուտ, որի հետագա թուլացումը կամ մեկուսացումը դիտվում է որպես սեփական իշխանության ամրապնդման ուղի՝ հատկապես արտաքին ուժերի համար զիջումներ կատարելու համատեքստում։ Այս տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Եկեղեցու նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը։ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հասարակական ճգնաժամերի, պատերազմների, պետականության վտանգման պայմաններում Եկեղեցին հանդես է եկել որպես համախմբող, բարոյական արժեքների կրող և ազգային դիմադրողականության աղբյուր։ Այսօր, երբ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը խարխլված է, կուսակցական համակարգը՝ թուլացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ճգնաժամի մեջ, Եկեղեցին մնում է այն եզակի կառույցներից, որի շուրջ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել։ Սա իշխանությունների համար ընկալվում է որպես լուրջ վտանգ։

Բացի այդ, Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։

Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։

Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։ Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղոցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։

Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։ Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։ Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։

Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն Մանվելյան