Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Թամարա Պետրոսյանը համբուրվեց Սոսի հետ, ի՞նչ երկրորդ մասնագիտություն ունի, և ո՞վ է նրա սիրելի խաղընկերը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հայ հանդիսատեսը ճանաչում է մի շարք նախագծերից, ինչպես նաև հեռուստանովելներից և գեղարվեստական ֆիլմերից: Հեռուստադիտողն առիթ ունեցավ Թամարին տեսնել նաև Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմում քննարկվեց նրա և Սոսի համբույրը: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է խաղացած դերերի, գրանցած հաջողությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին: 

«Ընտանյոք հանդերձ» սիթքոմը Թամարի համար նորություն էր, բայց առավելություններ և հաջողություններ է գրանցել. դրանք այն նոր ընկերներն են որոնց ձեռք է բերել. «Շատ թեթև, ժամանցային սիթքոմ էր, ընտանիքով նայելու համար: Մենք թիմի հետ շատ մտերմացանք և կարող եմ ասել, որ դարձել ենք մեծ ընտանիք: Մեր կապը շարունակվում է, երբեմն էլ հավաքվում ենք և ինչ որ տեղ գնում: Ես առաջին անգամ էի այդ ժանրում ներկայանում, բայց ուրախ եմ, որ նախագծում ոչ մի բան մատների արանքով չէր արվում, ամեն բան շատ պրոֆեսիոնալ էր»: 

Դերասանուհին խոստովանում է, որ որպես այդպիսին տաբուներ չունի, կարծում է` երբ ասում են մերկ չնկարվել, կարճ չհագնել, դրանք պարզապես մակերեսային մոտեցում են տաբուներին. « Գիտեք` այդ ամենը սկսվում է նրանից, արդարացված է արդյոք համբույրի տեսարանը ֆիլմում, թե ոչ: Եթե դա արվում է առանց արդարացման, այնքան որ պարզապես ասեն, որ կար համբույրի տեսարան, այս պարագայում դու արդեն սկսում ես չհավատալ: Իսկ եթե դերասանը չի հավատում իր արածին, արդեն իսկ ճիշտ չէ: Սա ասում եմ մերկ կամ բաց տեսարանների համար, բայց լինում են նաև նախադասաություններ, որ զգում ես ոչ մի կապ չունեն ֆիլմի հետ»: 

«Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո հանդիսատեսը սկսեց խոսել Սոսի և Թամարի համբույրի մասին, ոմանք էլ պնդում էին, որ դա արված է ֆիլմի ՓՌ-ի համար: Թամարն այս ամենին իր բացատրությունն ունի. «Ես ձեզ ասեմ, եթե այդ համբույրի տեսարանը չլիներ, կասեին` բա ուր էր համբույրի տեսարանը, որովհետև տրամաբանական էր, ինչպես կարող էին իրար սիրել և վերջում չհամբուրվել: Վստահ եմ` այդպես կասեին և եթե չլիներ համբույրն ամեն բան կեղծ կլիներ: Կսկեին ասել` վայ չհամբուրվեցին քանի որ ընկերը չի թողնում, լրիվ հայկական իրականության նման, կամ էլ ինքը չպաչվող դերասանուհի է»: 

Դերասանուհին էլ է այն կարծիքի, որ ժամանակները մի քիչ փոխվել են և համբույրի տեսարաններն սկսել են ինչ որ չափով սովորական երևույթ դառնալ. «Եթե մի քանի տարի առաջ դերասանուհին համբուրվում էր ֆիլմում, մարդիկ զարմանում էին, հիմա շատերն են անցել այդ փուլը: Դերասանների համար էլ է ամեն բան հեշտացել և եթե այս արվեստի մեջ ես, ապա դա նաև պահանջում է, որոշ խոչընդոտների հաղթահարում»: 

Ասում են` յուրաքանչյուր դերասանուհի ունի իր սիրելի խաղըկները, Թամարն էլ բացառություն չէ, իսկ նոր խաղընկերոջ հետ մտեմանալը դերասանուհու համար զուտ տեխնիկական խնդիր է. «Ես այդ ամենը շատ արագ եմ հաղթահարում փորձերի ժամանակ: Ինչ վերաբերվում է զուգընկերոջը, չեք պատկերացնի` ինչ գերագույն հաճույք եմ ստանում, երբ խաղում եմ Լևոն Հարությունյանի հետ: Չեմ կարող որևէ տրամաբանական պատասխան տալ այս ամենին, որովհետև նրա հետ շատ-շատ հեշտ է: Մնացածներին էլ եմ շատ սիրում, թող ոչ ոք չնեղանա, բայց նրա հետ այլ է»: 

Արտասահմանյան մամուլում միշտ նշում են հայտնի դերասանի ստացած հոնորարը, բայց Հայաստանում այդ ամենի մասին չեն սիրում խոսել. «Բնականաբար կա ֆինանսական սակագներ, բայց այս դեպքում ավելի կարևոր է գաղափարային հենքը: Լինում են դեպքեր, երբ դերը կամ նախագիծն այնքան գայթակղիչ է լինում, որ դու պատրաստ ես մոռանալ այդ սակագները և չնչին գումարի դիմաց նկարահանվել, քանի որ դա գերագույն հաճույք  է պարգևում: Բնականաբար լինում են հակառակ դեպքեր, որ ոչ հետաքրքիր և ոչ հաճելի նախագծեր են լինում, մեծ գումարներ են առաջարկում`այդ պարագայում համաձայնվում ես գումարի համար նկարահանվել: Առաջին դեպքն ավելի հաճախ է պատահում Հայաստանում, բայց շատ բան էլ կախված է, թե ում հետ ես աշխատում»,-պատմում է դերասանուհին և ավելացնում, որ դրսի կինոարտադրության համար նկարահանվելու առաջարկներ չունի. «Ես առաջին անգամ նկարահվել եմ ռուսական ֆիլմում, իսկ  գլխավոր դերում  Բեն Ֆոսթերն էր: Ես հաճույք ունեցա, նրան մատով կպնել»: 

Շատ դերասաններ հաճախ հասկանալով, որ այս ասպարեզն այնքան էլ շահութաբեր չէ, փնտրում են այլ ճանապարհներ գումար վաստակելու. «Այս աշխատանքը կայուն չէ, այնուամենայնիվ դերասանը կախված է ինչ- որ մեկի որոշումից` լինի դա պրոդյուսեր, սցենարիստ:  Այնպես չէ, որ դու ամեն ամիս կունենաս աշխատանք, մանավանդ մեզ մոտ շուկան շատ փոքր է: Նայեք` ինչքան դերասան մենք ունենք, քանի ներկայացում է բեմադրվում և քանի ֆիլմ է նկարահանվում: Ինչ անի մարդը պետք է ապրի. մենք ունենք շատ դերասաններ,որ հենց այդ պատճառով էլ հեռանում են այս ոլորտից: Ես գիտեմ շատ-շատ դերասաններ, ովքեր ունեն երկրորդ աշխատանք, ընդ որում այն կապ չունի դերասանության հետ, աշխատում են զուտ նրա համար, որ չթողնեն դերասանությունը»:  

Թամարն էլ ունի երկրորդ մասնագիտություն` օտար լեզուների մասնագետ է. «Ինչպես մեզ մոտ Ղարաբաղում են ասում` «փողին մոտիկ փեշակ է»: Հիմա չունեմ երկրոդ աշխատանք, որովհետև փառք Աստծո այնքան գոհ եմ, որ իմ աշխատանքը բացի հաճույք պատճառելուց ինձ դրսում չի թողնում: Ինձ բավարարում է թե հոգեպես, թե ֆինանսապես տվյալ պարագայում: Բայց ինչ խոսք, եթե մի օր չունենամ այս աշխատանքը, նման խնդիր չունեմ` կգնամ կաշխատեմ այլ բնագավառում»:  

Երբ շփվում ես դերասանու հետ, առաջին ինչ ուզում ես ասել, դա նրա ակտիվությունն է, չնայած նա խոստովանում է` շատ ծույլ է. «Ես մարդկանց վրա հիմնականում թողնում եմ ակտիվ մարդու տպավորություն: Միակ բանն, որ կցանկանայի մեջիցս հանել, դա իմ ծուլությունն է: Ես հիմնականում հանգստանում եմ տանը, ընկերներիս և մտերիմներիս հետ: Առօրյաս ինչպես և շատ դերասաններին կայուն չէ, օրինակ վերջերս մի շաբաթ ոչինչ չէի անում, պարզապես հանգստանում էի, բայց հետո այնպես ստացվեց, որ միանգամից մի քանի նախագիծ սկսեց, հարցազրույցներ, նկարահանումներ և ես քնում էր երկու երեք ժամ: Հետո նորից վերջանում է այդ ամենը: Ես նաև սիրում եմ հեռուստացույց նայել, լավ հաղորդումներ, ավելին ասեմ` սիրում եմ գովազդային հոլովակներ նայել: Սիրում եմ կարդալ, այն ինձ համար սովորություն է արդեն դարձել, որն իմ մեջ ներարկել է Նարեկ Դուրյանը:  Երբ ասում էի` ժամանակ չունեմ կարդալու, նա ասում էր` դու օրվա մեջ մի կարդա, բայց երբ գնում ես քնելու սովորություն դարձրու մի քանի էջ կարդալ»:  

Դերասանուհին զրույցի ընթացքում նշեց նաև, որ ինքնաքննադատ է. « Օրինակ թատրոնում մի քիչ այլ է, ներկայացման ժամանակ եթե զգում ես, որ մի բան կարող ես ավելի լավ անել, դու հաջորդ ներկայացմանն ավելի լավ ես անում, կամ եթե մի բան սխալ ես անում, ասում ես հիշեմ` հաջորդին այսպես անեմ: Իսկ ֆիլմում այդպես չէ, ես միշտ ուզում եմ ինչ-որ բան փոխեմ իմ խաղում: Երբ նկարահանման օրը վերջանում է, գալիս եմ տուն, պառկում եմ քնելու և ասում եմ` վայ ինչպես կուզեի, որ վաղը ինձ զանգեին ասեին, այս ինչ հատվածը պետք է նորից նկարել, ես այդ ժամանակ լրիվ այլ ձև կխաղայի: Մեր մասնագիտության մեջ շատ կարևոր է կատարելագործվելը, դու անընդհատ պետք է աշխատես քո վրա»: 

Անձնական կյանքի մասին դերասանուհին չի սիրում խոսել. իր համար մի հետաքրքիր և կարևոր սկզբունք է որդեգրել. «Նախ ասեմ, որ ինձ համար անձնական կյանքից բացի այնքան ավելի հետաքրքիր թեմաներ կան: Տարիներ առաջ երբ ես սովորում էի Ղարաբաղի թատերական ինստիտուտում, կար պարտադիր գրականություն և այն գրքերից մեկն էլ, որ շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա` դա Չառլի Չապլինի «Իմ կենսագրությունն» էր:  Այդ գրքում ամեն թեմայի մասին խոսվում էր, բացի անձնական կյանքից: Չապլինն ասում էր իհարկե հիմա ընթերցողը իր մեջ պրպտում է, իսկ ինչո՞ւ չի պատմում իր անձնականինց: Նա ասում էր` ինձ համար անձնական կյանքն այնքան սովորական և ոչ տարօրինակ բան է,  դրա համար ես չեմ կարծում,  որ կարիք կա դրա մասին գրելու և խոսելու: Դա այնքան է տպավորվել իմ մեջ, մանավանդ որ նա մի քանի անգամ ամուսանցել, բաժանվել է և դա առտառոց բան չի համարում: Դա ինձ համար ճշմարտություն է և այն դարձել է իմ ճշմարտությունը»: 

Համենայնդեպս հետաքրքվեցինք դերասանուհուց, արդյո՞ք չի մտածում ամուսնանալու մասին. «Գիտեք, շատ ծանր է լինում, երբ կողքից մարդիկ սկսում են քեզ կարեկցել, թե ինչո՞ւ ամուսնացած չես, կամ էլ ասում են` գիտես քո տարիքին ես արդեն դպրոցական երեխա ունեի: Երբեմն մտածում եմ` գուցե ճիշտ են, բայց այստեղ կարևորը քո ներքին է, եթե դու քեզ լավ ես զգում, դա քեզ չի ճնշում, ապա ամեն բան նորմալ է, բայց եթե քեզ դա մտահոգում է` դա նորմալ չէ: Բնականաբար պետք չէ ամուսնանալ, պարզապես ամուսնանալու համար»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի   

Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը