General Motors-ը 473 հազար ավտոմոբիլ Է հետ կանչում արգելակների անսարքության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել Է Հյուսիսային Ամերիկայի շուկայից 473 հազար ավտոմոբլների հետկանչման մասին՝ արգելակային համակարգի թերության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավտոարտադրողի տարածած հայտարարության մեջ:
Հետկանչումը վերաբերում Է Chevrolet Silverado HD եւ GMC Sierra HD պիկապներին, ինչպես նաեւ 2015 եւ 2016 մոդելային թվականների Chevrolet Tahoe արտաճանապարհայիններին, որոնք վաճառվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի տարածքում:
Հիշյալ ավտոմոբիլներում հայտնաբերված գործարանային անսարքության հետեւանքով արգելակի ոտնակը կարող Է դադարել գործել պատշաճ կերպով, այդ թվում չարձագանքել սեղմմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



