Հրդեհ՝ Արևաշող գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի փոստի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 19-րդ փակուղում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են ննջասենյակների պատերի երեսպատումը մոտ 25 քմ և մոտ 50 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



