Արմեն Սարգսյանն ազատվել է Չինաստանում, Սինգապուրում և Մոնղոլիայում դեսպանի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն Սարգսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



