Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ ռազմական փորձագետները զբաղված են բանակը վարկաբեկելով․ Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ «Ազատության» նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և մասնագիտությամբ գրականագետ Թագուհի Ղազարյանը նախագիծ են կազմել, ըստ որի՝ պետք է փակվի հեռուստաընկերություն, և այդ հեռուստաընկերությունը՝ «Շողակաթն» է։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ իրավապաշտպան համարվող մարդը մատնագրեր է գրում տարբեր անձանց դեմ, ինչից հետո նրանք ապօրինի հետապնդումների են ենթարկվում։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ ռազմական փորձագետները զբաղված են բանակը վարկաբեկելով։
Եվ, ցավոք, այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ բոլոր նրանք, ովքեր երբևէ հայտնի են եղել որևէ ոլորտում, իսկ հիմա հեռացել են դրանից, հենց իրենք էլ պղծում են այդ ոլորտը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



