Ես կցանկանայի, որ Զելենսկին հանդիպեր Պուտինի հետ․ Կայա Կալաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն կցանկանար տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
«Ես կցանկանայի, որ Զելենսկին հանդիպեր Պուտինի հետ, քանի որ նրանք են, ովքեր պետք է համաձայնության գան այս հարցում։ Պուտինը և Թրամփը հանդիպում են, տեսնենք, թե ինչ կստացվի այդ հանդիպումից։ Բայց ես կարծում եմ, որ կարևոր է՝ Զելենսկին նույնպես հանդիպի Պուտինի հետ. նրանք են, ովքեր կարող են իսկապես քննարկել, թե ինչ կարող են անել», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



