Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բացահայտ հակաժողովրդավարության նորանոր դրսևորումներն ու դրանց հեռահար «մեսիջները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտվանից Գյումրիում ծավալված իրադարձությունները հերթական անգամ եկան հաստատելու Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոնի» չգոյությունն ու Հայաստանում բացարձակ ոստիկանական, ռեպրեսիոն ռեժիմի անթաքույց ամրապնդումը: Խնդիրն ինքնին բազմաշերտ է, ուստի այդպես էլ այն դիտարկենք: Երևույթի քաղաքական շերտը միանգամայն պարզ տեսանելի է:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելու իրողությունը, ավելին՝ պատրաստվում են արդեն փորձված տարբերակներից որևէ մեկով «փոխել» ընտրության արդյունքները, ակնհայտ էր: Ավելին, Փաշինյանն ինքը օրերս բացեիբաց հայտարարեց, որ ամեն գնով պիտի դա անեն, ասաց՝ թյուրիմացություն է, որ Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետ, ու պիտի այդ «սխալը» շտկեն:

Չոր փաստեր. Փաշինյանն ու ՔՊ-ն տեղական ընտրություններում պարտվել են մի շարք համայնքներում, իսկ այս տարվա գարնանը պարտվեցին Փարաքարում և Գյումրիում: Նախորդ դեպքերում, օրինակ՝ Վանաձորում, կալանավորեցին ընտրված քաղաքապետին, Ալավերդիում իշխանությունը ՔՊ-ն զավթեց ոստիկանական զոռբայությամբ, այլ տեղերում դիմեցին հետընտրական մանիպուլ յացիաների և էլի՝ խեղաթյուրեցին քաղաքացիների ընտրության արդյունքները: Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի փոխհամաձայնությամբ քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը երեկ ձերբակալվեց:

Հարկ է հատուկ ընդգծել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերում համարվում են առաջնային օղակ: Եվ ահա, այդ առաջնային օղակի հետ կապված՝ օրվա գործող իշխանությունը, իրեն ենթակա ռեպրեսիվ մարմինների միջոցով, գրեթե բոլոր դեպքերում, ընտրություններից մի քանի ամիս անց, «վերանայում» է քվեարկության արդյունքները: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա քաղաքացիների կատարած ընտրությունը ոտնահարել է նշանակում: Կարճ ասած՝ դա ժողովրդավարության վերջն է: Ի լրումն, հարյուրավոր ոստիկաններով Գյումրի լցվելը, խաղաղ բնակիչների դեմ բռնություններ գործադրելն ընդամենը տպավորություն է թողնում, որ նպատակը հանրության ահաբեկումն է, ոստիկանական տեռորի դարչնագույն միջավայր ձևավորելը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս շատ է սիրում մատներով «սրտիկներ» անել, ինչպես երևում է, Գյումրու հանդեպ առանձնահատուկ չարացածություն ունի, երևի նրան խիստ դուր չեկավ, որ գյումրեցիները ոչ միայն «մերժեցին Նիկոլին», այլև ճոխ ու տպավորիչ նշեցին «Քաղաքի օրը», որի առթիվ իշխանությունն անգամ շնորհավորանքի խոսք չասաց: Երևի դրա համար էլ նման սադիստական ծեծուջարդ կազմակերպեց Գյումրիում:

Գանք տեղի ունեցածի իրավական շերտին: Այն, որ Գյումրու քաղաքապետին մեկուսացնելուն ուղղված ինչ-որ բան անելու էին Փաշինյանն ու ՔՊ-ն, կրկնենք, ոչ մեկի համար անսպասելի ու անկանխատեսելի չէր, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանի համար դա չէր կարող անակնկալ լինել. նա վերջերս ինքն էր նախանշում տարբեր սցենարներ, որոնք փաշինյանական իշխանությունը կփորձի կիրառել իր դեմ: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ «զանգվածային գրոհով» և ոչ միայն:

Նախ՝ մի՞թե Վարդան Ղուկասյանին կամ այլ կասկածյալների հրավիրել էին քննիչի մոտ, իսկ նա չէր գնացել: Ո՛չ, իհարկե: Սակայն այդպես Փաշինյանի ու ՔՊ-ի համար հետաքրքիր չէ: Նրանց պետք է, որ անպայման «մասկի շոու»-ներ լինեն, «կարմիր» բերետավորներ, «պառկեցնեն գետնին», բռնի ուժով քարշ տան: Օրինակ՝ ինչպես հարձակվեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վրա... ֆեյսբուքյան գրառման համար:

Միաժամանակ, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ոչ մի կոչ չպարունակող արտահայտության համար նույն ռեպրեսիվ մարմինները շրջապատեցին Սամվել Կարապետյանի տունը, իսկ նա, ի վերջո, քայլելով եկավ, նստեց մեքենան, դա չներվեց ռեժիմին հավատարիմ ԱԱԾ տնօրենին, ու վերջինս պաշտոնից անմիջապես հեռացվեց...

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ մարդն իմանա, որ իշխանությունները իրեն բանտարկելու առիթ են փնտրում, և... նման առիթ տա: Վարդան Ղուկասյանի մասին տարբեր կարծիքներ կարող են լինել ու կան, բայց հազիվ թե նրան կարելի է, այսպես ասենք, միամիտ համարել: Այդ համատեքստում իշխանության հնչեցրած «կաշառքի» մեղադրանքն էլ խիստ կասկածելի է թվում, բայց դա արդեն երևի ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Ընդ որում, նկատենք՝ տարածված համոզմունք կա, որ եթե «առձեռն» չեն բռնում, ապա «կաշառքի գործը» (որևէ գործ) ամենաբարդ ապացուցելիներից է համարվում:

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին խոսել այնպիսի տոնայնությամբ, կարծես արդեն ոչ միայն ձերբակալել են, այլև կալանքի որոշումն են տվել, նույնիսկ՝ դատավճիռը կարդացել: Չէ, ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան, նման երևույթները ՔՊ-ի համար զրոյական արժեք ունեն, ինչպես, ընդհանրապես, օրենքն ու օրինականությունը:

Սակայն այս ամենի հետ կապված կան նաև այլ՝ ապագային միտված շերտեր: Տեսեք. շուտով, մեկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գյումրիում կատարվածը, կարծում ենք, ուղիղ գծով կապված է սպասվող այդ ՏԻՄ ընտրության հետ: Ըստ էության, չունենալով առաջարկելու և ոչ մի բան, գործող իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ և նրա ենթակայության տակ դրված մարմիններով, ջանում է հոգեբանորեն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրությանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը:

Թեպետ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրությունները:

Առջևում սպասվում են համապետական ընտրություններ: Եվ ի՞նչ է անում ամեն գնով վերարտադրվելու նպատակ հետապնդող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Ըստ էության, երեկ Գյումրիում արձանագրված ու դրան համահունչ քայլերով Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե սոսկ արժեզրկում, այլ նույնիսկ իմաստազրկում են ընտրություն ասվածը:

Բայց դա ակնհայտորեն լավ տեղ չի տանում: Եվ, վերջապես, հո ամեն մի քվեատուփի մոտ «կարմիր» բերետավորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թե՞ միայն 1 քվեաթերթիկ են դնելու...

Կարող են, իհարկե, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջո, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրավունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պետք է իրենց համարժեք հետևություններն անեն: Մանավանդ, որ Փաշինյանն այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալություններից, բռնություններից բացի:

Հ.Գ.-Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառույցները, իրավապաշտպանները, ընդհանրապես՝ ժողովրդավարությունն իրենց համար «ուղենիշ» հայտարարածները էլի բան չունե՞ն ասելու...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի