Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանը շարունակում է պատերազմը Եկեղեցու դեմ, քանի որ այն ընկալում է որպես հանրությանը մոբիլիզացնելու ունակ միավոր. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ը «Հակամարտություն Հայաստանում. ինչո՞ւ է Փաշինյանը Եկեղեցուն դեմ դուրս գալիս» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվում է: Ո՞րն է դրա պատճառը, և արդյո՞ք հակամարտությունն ունի քաղաքական բաղադրիչ: Իրավապահ մարմինները լայնածավալ խուզարկություններ են անցկացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով ավելի քան 10 հոգևորականի, այդ թվում՝ Կաթողիկոսի եղբորորդուն՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ իրավապահ մարմինները գործում են «միայն օրենքի շրջանակներում», և որ այդ գործողություններն ուղղված չեն Եկեղեցու՝ որպես ինստիտուտի դեմ, բայց շատերի համար սա խորհրդանշում է կառավարության կողմից Եկեղեցու վրա ճնշումների աճ, որը նախկինում հայտարարված նպատակին հասնելու համար է, այն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր հերթին մեղադրել է Հայաստանի իշխանություններին եկեղեցական կյանքին կոպտորեն միջամտելու և «հանրության վստահությունը խաթարելու» մեջ։ Հոգևորականների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն բանից հետո, երբ Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանը սեպտեմբերի 16-ին հեռուստատեսային հարցազրույցում հայտնել էր, թե որոշ քահանաների 2021 թվականին ստիպել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Դրանից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը բողոք էր ներկայացրել դատախազություն, որի արդյունքում էլ հետաքննություն է սկսվել։ Քննչական կոմիտեն, սակայն, հերքում է գործի քաղաքական դրդապատճառները։ Կոմիտեն պնդում է, որ քրեական հետաքննությունն այլ հանցագործությունների շարքում ներառում է «ժողովներին մասնակցելուն խոչընդոտելը և վստահված գույքի հափշտակությունը»։

Այս ամենից հետո վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիլիկիայի կաթողիկոսության ներկայացուցիչ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանին, որը փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի անձնական ուղերձը։ Այս քայլը տարբեր մեկնաբանություններ է առաջացրել, ոմանք դա համարել են երկխոսության, իսկ մյուսները՝ Կիլիկիայի կողմից Սուրբ Էջմիածնից հեռանալու նշան։ Մասնագետների կարծիքով, Փաշինյանի հանդիպումը արքեպիսկոպոսի հետ, կարծես թե, «ինստիտուցիոնալ կամուրջներ» վերականգնելու և առճակատման մակարդակը նվազեցնելու փորձ է։ Սակայն նրանք կասկածում են, որ մոտ ապագայում հնարավոր է փոխզիջում, քանի որ փոխադարձ անվստահությունը չափազանց խորն է, իսկ ձերբակալությունները միայն սրել են առճակատումը։

Այս հակամարտությունը համընկել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմ բարձր մակարդակի քրեական գործի հետ։ Գործարարը ձերբակալվել է այս տարվա հունիսին սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանքով։ Հետագայում քննիչները ընդլայնել են մեղադրանքները՝ ավելացնելով նաև պաշտոնական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացման մեղադրանքներ։ Մեղադրանքներն առաջադրվել են Կարապետյանի կողմից կառավարության հետ դիմակայության մեջ Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, երբ նա հայտարարել էր, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան դադարեցնել կառավարության ճնշումը Եկեղեցու վրա, ապա «մենք կմիջամտենք մեր ձևով»։ Իրավապահների կարծիքով, այդ արտահայտությունը պարունակում է իշխանության բռնի զավթման հրահրման տարրեր։ Կարապետյանն ինքը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և իր հետապնդումը որակում է որպես քաղաքական դրդապատճառներով «գործ», այն է՝ պատժվել է Եկեղեցուն բացահայտ աջակցելու համար։ Նրա փաստաբանները կարծում են, որ հետաքննությունը հիմնված է համատեքստից դուրս բերված մեջբերումների վրա և զուրկ է հավաստի ապացույցներից։

Միևնույն ժամանակ, Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգումից հետո հայազգի հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է ձերբակալվել Ֆեյսբուքում արված հուզիչ գրառման համար, որում նա կտրուկ քննադատել էր քննիչներին և դատախազներին՝ հոգևորականներին կալանավորելու համար։ Նրա ձերբակալությունը առաջացրել է գործընկերների և մարդու իրավունքների պաշտպանների բողոքները, նրանք դա համարում են իրավաբանական համայնքին վախեցնելու փորձ։

Արդյո՞ք կարող է կառավարության և Եկեղեցու միջև հակամարտությունը ազդել ընտրությունների վրա։ Հայ վերլուծաբան Բորիս Նավասարդյանը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում կառավարության և Եկեղեցու միջև առճակատումը դարձել է ակնհայտորեն քաղաքական։ Նրա խոսքով, լարվածությունը իրականում սկսել է սրվել դեռ 2020 թվականին Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ կառավարությունն սկսել էր հոգևորականությանն ընկալել որպես պոտենցիալ քաղաքական մրցակից։ «Պատերազմից հետո Եկեղեցու ներսում կուտակվել է դժգոհություն Փաշինյանի քաղաքականությունից, - կարծում է Նավասարդյանը,– իշխանություններն էլ իրենց հերթին Եկեղեցին ընկալում են որպես հանրությանը մոբիլիզացնելու ունակ հակառակորդ»։

Մասնագետը նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական շարժումը նախկինում ստացել էր Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը՝ փաստացի ձևավորելով ոչ պաշտոնական դաշինք Եկեղեցու և խոշոր բիզնեսի միջև։ Նավասարդյանի խոսքով, իշխանություններն այդ դաշինքը ընկալում են որպես պոտենցիալ սպառնալիք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Եկեղեցին վայելում է բարձր հանրային հեղինակություն, - ընդգծել է վերլուծաբանը,– սակայն միշտ չէ, որ դա նշանակում է որոշակի հոգևորականներին աջակցություն։ Հեղինակությունը կապված է Եկեղեցու պատմական դերի, այլ ոչ թե անհատների հետ»։ Նա նաև կարծում է, որ հակամարտությունը կարող է ազդել իշխանությունների հեղինակության և ընտրությունների արդյունքների վրա, որը, սակայն, կախված կլինի ընտրողների մասնակցությունից, ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների բարձր մասնակցության դեպքում իշխող կուսակցության դիրքերը կարող են թուլանալ, մինչդեռ ցածր մասնակցության դեպքում նրա հիմնական ընտրազանգվածի աջակցությունը բավարար կլինի խորհրդարանում մեծամասնությունը կրկին պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում