Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պարզ, «անհետաքրքիր» անունով, բայց մեծ ճանաչումով ու պահանջարկով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ղրիմը միշտ էլ եղել է գինեգործական շրջան, և հատկապես կարմիր գինիները միշտ սիրվել են այստեղ՝ հին հույներից և սկյութներից մինչև մեր օրեր։ Հետևաբար, 19-րդ դարում թերակղզում «Մասանդրա» գործարանի հայտնվելուց ի վեր նրա մասնագետների կողմից ստեղծված գինիները միշտ մեծ պահանջարկ ունեն։ Հիմնադրումից սկսյալ՝ «Մասանդրան» ժառանգել է Ղրիմի լավագույն խաղողի այգիները, այդ թվում՝ Ալուշտայի մոտակայքում գտնվողները, որտեղ կլիման և հողը իդեալական են կարմիր խաղող աճեցնելու համար։ Լավագույն եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցող գինիներ ստեղծելու փորձերը տևել են տասնամյակներ, և Ալուշտայի կարմիր գինին կարելի է համարել ամենահաջողված հայտնագործություններից մեկը։

Գինիները նման են հեքիաթների. յուրաքանչյուրը կարելի է բազմիցս վերապատմել, և ամեն անգամ դա կլինի մի նոր պատմություն։ Այդ զարմանահրաշ խմիչքներից մեկը կրում է բավականին երկար անվանում՝ «Ալուշտա սեղանի կարմիր»։ Չնայած այդ գինին բավականին երիտասարդ է՝ «ծնվել» է ընդամենը 1937 թվականին, այն արդեն իսկ իր հետքն է թողել գինեգործության պատմության մեջ։ Համենայն դեպս, ինչպես և բոլոր նրանք, որոնք կրում են «Մասանդրա» ապրանքանիշը։

Եվ, չնայած այդ գինու անվանումը կարող է միօրինակ թվալ, բայց բովանդակությունը բավականին պոետիկ է։ Սկսենք գույնից. այն բավականին հարուստ կարմիր է, որը հիշեցնում է հասուն նուռ։ Համի մեջ զգացվում է մեղմ թթվայնություն, թեթևակի համեմունքային և վառ ծաղկային նոտաներ՝ մանուշակ, մինյոնե և ծաղկող խաղողի որթ։ Այն ունի հմայող փափկություն։

Այս ուշագրավ գինին չի վրիպել տարբեր միջազգային մրցույթների խիստ ժյուրիների ուշադրությունից։ Ստեղծումից ի վեր «Ալուշտա կարմիր սեղանի» գինին արժանացել է վեց ոսկե և մեկ արծաթե մեդալի։

Այս ազնիվ գինու խաղողը աճեցվում է Ալուշտայի պլանտացիաներում, որոնք գտնվում են լեռան ստորոտում (գինին ստացել է այդ լեռան անվանումը)։ Կաբեռնե Սովինյոն, Սապերավի, Մորաստել… Սրանք «Ալուշտա սեղանի կարմիրի» հիմքը կազմող կարմիր խաղողի տեսակների անուններն են։ Խառնուրդի մնացած մասը գինեգործների մասնագիտական գաղտնիքն է։ Երիտասարդ գինին երկու տարի պահվում է կաղնե տակառներում՝ նախքան շշալցվելը և մատուցվելը։ Հարկ է նշել, որ 2000 թվականին այդ գրավիչ գինու «բաղադրատոմսում» որոշ փոփոխություններ են կատարվել։ Եվ, ենթադրաբար, այդ «վերափոխումը» օգուտ է բերել խմիչքին, և այդ ժամանակահատվածից հետո է նա նվաճել իր մեդալների մեծ մասը։

Այս գինին հիանալի է լրացնում մսային ուտեստները։ Այն հարստացնում է դրանք նոր համերով՝ հաղորդելով հատուկ կծվություն։ Ալուշտան շատ կանացի գինի է՝ թեթև է(10-13 % սպիրտայնություն), գեղեցիկ և ունի գլխապտույտ համ։ Այնպես որ, մի հրաժարվեք այն փորձելուց միայն այն պատճառով, որ դրա անունը այնքան «ազնիվ» չի հնչում, որքան խաղողը, որից պատրաստվում է այդ գինին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Զելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար