Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որքան սնանկ են իշխանության ներկայացուցիչների քաղաքական գաղափարները, որ իրենց ամբողջ հռետորաբանությունը փորձում են կառուցել կեղծ երկընտրանքի վրա. Էդմոն Մարուքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդմոն Մարուքյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

Պատկերացնու՞մ եք, որքան սնանկ են իշխանության ներկայացուցիչների քաղաքական գաղափարները, որ իրենց ամբողջ հռետորաբանությունը փորձում են կառուցել կեղծ երկընտրանքի վրա՝ «բոլորը կաշառակեր են կամ կաշառակերներին պաշտպանող, իսկ մենք՝ կաշառակերության այլընտրանքն ենք», «բոլորը ահաբեկիչ են կամ ահաբեկչությունը պաշտպանող, իսկ մենք՝ դրա այլընտրանքը»։

Հիշեցնեմ՝ երբ կալանավորվեց Բագրատ սրբազանը, ՔՊ-ական պատգամավորները մի քանի ժամվա ընթացքում տասնյակ գրառումներ էին անում սոցիալական ցանցերում, գնում էին բոլոր հնարավոր եթերները և հայտարարում, թե ահաբեկչական խումբ են հայտնաբերել։ Նույն կոնտեքստում մեղադրում էին բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ, «բոլոր ընդդիմադիրները ահաբեկիչ են» գաղափարն էին հրամցնում ժողովրդին։

Այնինչ խոսքը ենթադրյալ հանցագործության մասին էր, որը դեռ պետք է քննվեր, հետևաբար պետք է պաշտպանվեր նաև մեր Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց այս ամենը սրիկայաբար մի կողմ դրվեց։

Հետո աղմուկը անցավ, և պարզվեց, որ ձայնագրությունները կեղծված էին։ Ոչ ոք ներողություն չխնդրեց, իսկ գործն էլ դատարաններում դեռ երկար կդեգերի։

Այսպիսով՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործը հեռու չէ շինծու ճանաչվելուց, բայց այդ պահին փորձ էր արվում այդ գործը շահարկելով և պրոպագանդայով սևացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը։

Երեկ տեղի ունեցավ նկարագրվածին շատ նման երևույթ։ Համացանցում հայտնվեց ձայնագրություն (որը դեռ պետք է քննության առարկա դառնա), ըստ որի, իբր, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կաշառք է պահանջել։ Բնականաբար, Ղուկասյանին ծանուցագիր չի ուղարկվում, դրա փոխարեն կազմակերպվում է մեր օրերում արդեն սովորական դարձած դիմակավորված շոու․ ձերբակալվում են Գյումրու քաղաքապետը և մի խումբ այլ անձինք։

Ու կրկին ՔՊ-ի պատգամավորները՝ խմբակցության ղեկավարով և ԱԺ փոխնախագահով, սկսում են աղաղակել, թե՝ «տեսե՛ք, մեր այլընտրանքը կաշառակերներն են»՝ մարդկանց սրիկա կոչելով, անվանարկելով, սրիկայաբար շահարկելով բոլոր ընդդիմադիր գործիչների անունները։ Ինչպես նախորդ օրինակում բոլորին ահաբեկիչ կամ ահաբեկիչների աջակից էին ներկայացնում, հիմա էլ՝ ըստ իրենց, բոլոր ընդդիմադիրները անխտիր կամ կաշառակերներ են, կամ սատարում են կաշառակերներին։

Սակայն շուտով այս աղմուկն էլ կանցնի, և գուցե պարզվի, որ Ղուկասյանի գործն էլ է «թքով կպցրած» մի բան։ Էականն այստեղ դա չէ, այլ՝ բոլորին մեկ արկղի մեջ տեղավորելու փորձը։

Ամփոփելով՝

Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները պետք է լինեն անկախ և գործեն՝ առաջնորդվելով բացառապես օրենքով, ոչ թե ընտրովի՝ քաղաքական քմահաճույքներին համապատասխան։ Մենք վճռական ենք այդ սկզբունքը հաստատելու մեր երկրում։

Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ)