Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վաղարշապատում ՔՊ-ն չի կարողանալու հաղթել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ։ Քաղաքական ուժերը բավական ակտիվորեն նախապատրաստվում են դրանց: Երեկ արդեն տարբեր տեղեկություններ էինք ստանում, որ իշխող ուժը խախտումներով է սկսել քարոզարշավը:

Երեկ մեկնարկեց նաև «Հայրենիք» կուսակցության քարոզարշավը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է, որը քարոզարշավի մեկնարկը սկսել է Եռաբլուր այցից։ Մանուկյանը կասկած չունի, որ այս ընտրություններում իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրս։ «Կցանկանայի, որ չարության ռեսուրսները չկիրառեին, այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը։ Չնայած իշխանություն չկա, նրանք օտարի շահերը սպասարկողներն են»։

Ընտրվելու պարագայում որո՞նք են լինելու Մանուկյանի համար առաջնահերթ հարցերը։ «Պետք է կարողանանք հնարավորինս լուծել մարդկանց առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Գյուղական համայնքներում բազմաթիվ խնդիրներ ունենք՝ գյուղատնտեսներ, անասնաբույժներ չունենալուց մինչև խորհրդատուներ, որոնք կկարողանան այնպիսի բիզնես ծրագիր կազմել, որպեսզի գյուղացին ֆինանսական կորուստներ չունենա։

Պետք է աջակցենք արցախահայերին, որոնք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։ Չբացառելով Արցախ մեր վերադարձը՝ նրանք պետք է զգան, որ հարազատ հողում են»։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարձր է գնահատում իրենց թեկնածուի շանսերը։ Հաղթանակը կարևորում է, բայց նշում է՝ վերջին հինգ-վեց տարում իր նպատակը մեկն է՝ իշխանազրկել ՔՊ-ին։ «Դա պետք է անենք նաև Վաղարշապատում։ Նոյեմբերի 16-ին փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը։ Պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, բայց ամեն ինչ անելու ենք առավելագույն ձայներ ստանալու համար։ Վստահ եմ՝ մեր թիմի վրա։ Այս ընտրություններով վաղարշապատցին պետք է ապացուցի, որ այն քաղաքական ուժը, որն արշավ է սկսել Եկեղեցու դեմ, չի կարող անգամ մեկ ձայն ստանալ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց Վանեցյանը։

Ընդգծեց՝ որքան էլ իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, իրենք վստահ են՝ նրանք որևէ արդյունքի չեն հասնելու. «ՔՊ կուսակցությունը Վաղարշապատում, կասեի՝ ողջ Հայաստանի տարածքում, այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառման պարագայում իրեն չի հաջողվելու հաղթանակ գրանցել։ Կարող են մեկ բան անել՝ գործի դնել իրավապահ համակարգը, սկսել ապօրինի ձերբակալություններ, որոնց ականատես ենք լինում վերջին շրջանում։ Բայց մենք ամուր ենք, վստահ մեր հաղթանակի հարցում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը