Ինչո՞ւ Միացյալ Նահանգները կառուցեց իր ամենամեծ դեսպանատունը հենց Հայաստանում․ Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ է խոսվում, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգները հենց Հայաստանում կառուցեց իր ամենամեծ դեսպանատններից մեկը։ Դրա պատճառը ակնհայտ է․ Միացյալ Նահանգները մտածել են, որ հետսովետական երկրների շարքում ամենադժվարը Հայաստանում կլինի՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելը, ամենադժվարը Հայաստանում կլինի հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելն, և այդ իսկ պատճառով էլ նրանք մեծ դեսպանատուն են կառուցել Հայաստանում՝ որպեսզի լուրջ աշխատանք կատարեն Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ։

Միգուցե դեսպանատան մեծությունը կամ նրա աշխատանքը նպաստեց նրան, որ Հայաստանում ձևավորվեն հակառուսական տրամադրություններ, բայց կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե այդ դեսպանատունը չկառուցեին էլ, Հայաստանի քաղաքական էլիտաների մեծ մասը ինքնուրույն ամեն ինչ արեց՝ որպեսզի Հայաստանում ձևավորվի հակառուսական տրամադրություն՝ խեղաթյուրելով Հայոց պատմությունը և իրենց քաղաքական սխալները հիմնականում մեղադրելով Ռուսաստանին, հայ-ռուսական հարաբերությունները:
Այս իմաստով՝ եթե Միացյալ Նահանգները ժամանակին իմանային, որ դեսպանատան աշխատանքը այդքան ազդեցիկ չի լինի, երևի այդքան մեծ դեսպանատուն չէին կառուցի, որովհետև մենք ապացուցում ենք, որ առանց նրանց ջանքերի էլ պատրաստ ենք ինքներս փչացնել հայ-ռուսական հարաբերությունները. մենք պատրաստ ենք ինքներս հեռանալ Ռուսաստանից՝ վտանգի տակ դնելով մեր պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել