«Մեր Ձևով» շարժումը արդեն հայտարարել է, որ իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին պետք է ման գալ ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում․ Մարիաննա Ղահրամանյան
ԲԼՈԳՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի պատասխան ՔԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների հարցումների`
«Մեր Ձևով» շարժումը արդեն հայտարարել է, որ իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին պետք է ման գալ ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում:
Բեմադրված ձայնագրության հեղինակները, բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու, որ ժողովրդական շարժումը շահագրգռելու միջոցով քաղաքացիների ներգրավման խնդիր չունի, քանի որ իշխանության վարած` տրամաբանությունից դուրս քաղաքականությունը անխուսափելիորեն բերում է մեր հասարակության վրդովմունքին:
Եվս մեկ անգամ մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքի և նմանատիպ առաջարկներ ստանալու դեպքում իմանալ, որ գործ ունենք «ուղարկված» մարդկանց հետ ։
Իրավասու պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն մեկ այլ հանգամանքի վրա` անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը ևս պետք է հստակ իրավական գնահատական ստանա։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



