Մենք հետամուտ ենք լինելու Կարուշ Հովեյանի և անհիմն կերպով կալանավորված տասնյակ այլ արժանապատիվ գյումրեցիների նկատմամբ արդարության վերականգնմանը․ Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս շաբաթ թուրքահաճո վարչախմբի կողմից, ի թիվս Գյումրիում ոստիկանական բռնություններից տուժած տասնյակ այլ անձանց` բացարձակապես անհիմն կերպով ձերբակալվել, ապա նաև կալանավորվել է «ՀայաՔվե» անդամ Կարուշ Հովեյանը, ով բողոքի ակցիային իր խաղաղ ներկայությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում։

Կարուշը արժանապատիվ ու պարկեշտ հայ մարդ է, Գյումրիում հարգված և սիրված երիտասարդ, իր արդար քրտինքով ապրող, ու իր ընտանիքի իսկական հենասյուն: Այսօր հենց այդպիսի մարդիկ են բռնատիրական վարչախմբի թիրախում, քանի որ նրանք են վճռականորեն դիմադրում Հայաստանի թուրքացման նրա ծրագրերին:
Մենք հետամուտ ենք լինելու Կարուշ Հովեյանի և անհիմն կերպով կալանավորված տասնյակ այլ արժանապատիվ գյումրեցիների նկատմամբ արդարության վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը: Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրանց բոլորի ընտանիքներին, ցանկանում կամք ու տոկունություն՝ հաղթահարելու այս հերթական փորձությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել