Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ ահազանգ Հայաստանի համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծական հոդվածը՝ «Փաստի» համար:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է տալիս նախապատրաստական աշխատանքներն առավել ակտիվացնելու համար:

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտը մտնում է նախընտրական փուլ, իշխանություններն սկսել են քաղաքական ճնշումների նոր փուլ՝ ձերբակալելով գործարար Սամվել Կարապետյանին, իրականացնելով հակաեկեղեցական արշավներ և հարուցելով քրեական գործեր ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, ինչի վառ օրինակ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները երկիրը տանում են դեպի անկայունություն, ինչն էլ սպառնում է ներքին և արտաքին անվտանգությանը:

2026 թվականի ընտրություններում Հայաստանի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները գնահատելու համար կարելի է ուշադրություն դարձնել այն պետությունների փորձին, որոնք նույնպես հանդիսանում են Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարի թիրախ: Հայաստանը Եվրոպական միության «Արևել յան գործընկերության» ծրագրի անդամ է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: Այս բոլոր երկրները տարբեր աստիճանի ներգրավված են երկկողմանի հակամարտությունների մեջ: Առավել արդիական օրինակներից է Մոլդովան, որտեղ ընդդիմությունը բախվել է Մայա Սանդուի գլխավորած իշխող կուսակցությանը: Վերլուծելով Մոլդովայի ընտրությունները՝ փորձագետները հաճախ օգտագործում են «քաղաքական տեխնոլոգիա» հասկացությունը՝ զուգահեռներ անցկացնելով սփյուռքի վրա հիմնված այն մարտավարության հետ, որը կիրառվել է նաև Լեհաստանում։ Ինչո՞ւ է այս երկիրն այդքան հետաքրքիր Արևմուտքին։ Պատճառը պարզ է՝ այն սահմանակից է Ուկրաինային և կարող է դառնալ զենքի մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն: Մեկնաբանելով Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Բել յաևը նշել է, որ ընտրությունները բացահայտեցին խոր տարբերություններ «Մոլդովան երկրի ներսում» և «Մոլդովան սփյուռքում» հասկացությունների միջև: Սփյուռքի զգալի հատվածը, որը բնակվում է Եվրոպայում և ունի երկքաղաքացիություն, ապահովեց եվրոպամետ ուժերի հաղթանակը: Քննադատության է ենթարկվել նաև Ռուսաստանում և Արևմուտքում ընտրատեղամասերի անհամաչափ բաշխումը, որը սահմանափակում էր Ռուսաստանում գտնվող մոլդովացիների քվեարկելու հնարավորությունը:

Սակայն այս ամենը բարենպաստ չի անդրադառնում մոլդովացիների վրա։ Ստորև՝ Մոլդովայի ընտրությունների արդյունքների հնարավոր բացասական հետևանքները:

Տնտեսական անկում. Մոլդովան համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ բնակչության զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Դա հիմնականում պայմանավորված է իր արտադրանքի՝ հատկապես ռուսական շուկաների կորստով:

Ռումինականացում և ինքնիշխանության կորուստ. Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն աջակցում է միութենական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել Մոլդովայի աստիճանական ռումինականացմանը և ինքնիշխանության կորստի սպառնալիքին:

Մոլդովան դիտվում է որպես հակառուսական աշխարհաքաղաքական նախագծի մի մաս, որտեղ նրան վերապահված է «արևմտյան շահերը Ռուսաստանի Դաշնության դեմ առաջ մղելու հենահարթակի» դերը՝ հատկապես Մերձդնեստրի հարցում: Արևմուտքը կարող է հպարտանալ «Արևել յան գործընկերության» ծրագրում իր ձեռքբերումներով: Ուկրաինայի փորձը խոսուն է: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման դրսևորումներից մեկը, որտեղ Մոլդովան ծառայում է որպես աշխարհաքաղաքական շահերի իրականացման դաշտ:

Արևմտյան ազդեցության գերակայություն. Բազմաթիվ փաստեր և հայտարարություններ են վկայում Մոլդովայի քաղաքական գործընթացների վրա Արևմուտքի զգալի, եթե ոչ գերիշխող ազդեցության մասին: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով. ներկայում Ռուսաստանը չունի այդ ազդեցությանը հակազդելու համարժեք լծակներ: Ավելին, ընդդիմության համախմբվելու անկարողությունը և նրա պասիվությունը վկայում են լավ մշակված քաղաքական մեխանիզմներին դիմակայելու դժվարության մասին: Նման քաղաքականության գինը մոլդովացիների համար մնում է հարցական։

Մոլդովայի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվեցին արտաքին ուժեղ ազդեցության ներքո, որը, ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների, գերազանցապես արևմտյան էր: Սա կարող է վկայել «Արևել յան գործընկերության» ծրագրի արդյունավետության մասին, որի դրամաշնորհներն ու սոցիալական նախագծերը դանդաղ, բայց հետևողականորեն մասնակից երկրների հասարակություններում սերմանում են պառակտումներ և անհամաձայնություններ իրենց մերձավոր և խոշոր գործընկերների հետ:

Վերադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ կցանկանայի նշել, որ պետությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են հասարակության պառակտումը և տնտեսական ճգնաժամը՝ եվրոպացի առաջնորդների կողմից իրենց «ամուր ընտանիքում» ընդունվելու անվերջանալի խոստումների ներքո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան