Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ կապ ունեն «խրուշչովկա» շենքերը Խրուշչովի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին ԽՍՀՄ տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Հայաստանում պանելային որոշ շենքեր կոչվել և կոչվում են «խրուշչովկա»՝ ի պատիվ Նիկիտա Խրուշչովի, որն, իբր, հորինել է դրանք։ Սակայն դա ամենևին ճիշտ չէ։

Իրականում դրանք հորինվել են հայտնի ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի կողմից: Ըստ նրա հաշվարկային աղյուսակի, որը նա կազմել էր համամասնությունների հիման վրա, որոշվել էր, որ 2,5 մ–ոց առաստաղները ամենահարմարն են։ ԽՍՀՄ-ում պանելային տների նախագծի հեղինակը եղել է ինժեներ Վալերի Պավլովիչ Լագուտենկոն բելառուսական Մոգիլև քաղաքից: Հենց նա է մշակել K-7 տիպի հինգ հարկանի պանելային շենքի նախագիծը։ Այդ շենքի հիմնական առավելությունը դրա էժանությունն ու պարզությունն էր, իսկ առանձնահատկությունները՝ բնակարանների նվազագույն չափերն ու նկուղի բացակայությունը։

Ընդ որում, նման շենքի կառուցումը չափազանց հեշտ էր շինարարների համար, այն հավաքվում էր դարակաշարի պես և տեղադրվում «առանց շաղախ» մեթոդով։ Այն կառուցվում էր ընդամենը երկու տասնյակ տեսակի շինանյութերից, աշխատում էր երեք հերթափոխով աշխատող համալիր թիմ. մոնտաժողներին զուգահեռ աշխատում էին ջրմուղագործները, էլեկտրիկները, սվաղագործները և ատաղձագործները:

ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովը պարզապես իր ողջ «եգիպտացորենային» եռանդով սկսել էր առաջ մղել պանելային տների գաղափարը՝ այն գովաբանելով բուռն կարգախոսներով։ Այդ ժամանակվանից էլ Խրուշչովի օրոք կառուցված պանելային և աղյուսային տները կոչվել են «խրուշչովկա»:

Երկու տարի նման մեթոդի կիրառումից հետո նաև ռեկորդ է գրանցվել՝ չորս հատվածով հինգհարկանի K-7 շենք է հավաքվել ընդամենը 12 աշխատանքային օրում: Դա այն նախագիծն էր, որը լավագույնս էր համապատասխանում ժամանակի պահանջներին: Խրուշչովի ժամանակաշրջանի այդ նախագիծը ընկալվում էր հիմնականում որպես սոցիալական, և այն հստակ ցույց էր տալիս շինարարության գերակայությունը ճարտարապետության նկատմամբ: Միևնույն ժամանակ, ընդգծվում էր տների ժամանակավոր կարգավիճակը՝ դրանք պետք է պահպանվեին մինչև 1980 թվականի կոմունիզմի գալուստը…

Նման բնակարանները հավասարեցնում էին մարդկանց կենսապայմանները։ Իհարկե, այդ պայմանները հեռու էին իդեալական լինելուց։ Բայց այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում քննադատել նոր շենքերը պատշգամբների բացակայության, համակցված լոգարանների և սանհանգույցների, ինչպես և բարակ պատերի պատճառով։ Այդ ամենը մանրուք էր՝ համեմատած այն բանի, որ ողջ ԽՍՀՄ-ում կարճ ժամանակում հնարավոր դարձավ ազատվել գերբնակեցված կոմունալ բնակարաններից։

«Խրուշչովի դարաշրջանի» շենքերի նախագծային կյանքը 50 տարի էր, հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանց կյանքը կարող է երկարաձգվել մինչև 150 տարի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ