Երևանում վերակառուցվող պատմամշակութային շենքի պաշտպանիչ ցանցն ընկել է կայանված մեքենաների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտբար տուժածներ չկան:
Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ին պատկանող, կայանված «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Վերջիններիս սեփականատերերը հրաժարվել են ծառայությունից:
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, որպեսզի ցանցը հեռացնեն նշված վայրից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



