Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է․ Նաիրի Սարգսյան
ԲԼՈԳՀոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այդ օրը խորհրդարանում հնչած կրակոցները խլեցին մեր պետության համար անմիջական վտանգ չներկայացնող, այլ՝ Հայաստանը սիրող և նրա ապագային հավատացող մարդկանց կյանքերը։
Նրանք իրենց գաղափարներով ու նվիրվածությամբ խորհրդանշում էին Հայաստանի պետականության ուժը և լուսավոր ճանապարհը, որը մենք պետք է շարունակենք։
Մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ և վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնություն, որը սպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը։
Թող նրանց հիշատակն ապրի որպես հավերժ վկայություն մեր ժողովրդի միասնության և հայրենասիրության»,- գրել է նա:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



