Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք:

Փաստացի Փաշինյանն ինքն էլ ոչ միայն հասկացել է, այլև գործնականում ակամա խոստովանել է, որ ձախողվել են: Հակառակ պարագայում մի հատ էլ առաջիկա կիրակի նույն վայրում նոր «պատարագ»-հանրահավաք անելու մասին չէր հայտարարի: Երևի «սխալների ուղղում» է ուզում անել: Ինչպես մեմ դարձած հայտնի գովազդային կարգախոսն էր՝ «կրկին փորձիր»:

Իսկ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ:

Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն:

Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:

Ավելին, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր «կարկառուն» ու ոչ «կարկառուն» քպականներն են, մեղմ ասած, աջակցում Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմում: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ քիչ չեն այնպիսի քպականները, որոնք ամեն հարցում Փաշինյանի կողքին են, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցում լուրջ վերապահումներ ունեն, նույնիսկ՝ վախ:

Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում: Չնայած, դա նույնիսկ զարմանալի էլ չէ: Եթե նույն իշխանավորները Ֆեյսբուքի իրենց խմբերից դուրս գան, իրենց իսկ ֆեյքերի մթնոլորտից դուրս գան, կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի: «Սարքովի», արհեստական, «բերովի» շոուները հաշիվ չեն: Իրականում Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ ավելի ստույգ՝ իրավապահ, հատկապես ուժային կառույցների սոսկ մի քանի ճյուղ, ասենք՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, կարմիր բերետավորների ջարդարար ջոկատը, որոնք ապահովում են քաղաքական աստառով քրեական վարույթների նախաձեռնումը, ընդդիմության ցույցերի «կոտորածը» և այլն: Սակայն նույնիսկ նման ռեպրեսիաների արդյունքում, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նշյալներից զատ այլ հենարան չունի: Լավ, գումարած՝ մի չստացված «դերասան», մի կարգալույծ քահանա ու իշխանությունից շահ ունեցող մեկ-երկու սատելիտ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը