Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կատարվածը վրեժխնդրություն էր. վիրավորը անցյալ տարի մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ զրկել էին 21-ամյա տղային կյանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված և եթե շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը օպերատիվ չգործեին, հնարավոր է արձանագրվեր նրա մահը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա և նրա հանցակից տականքները կասկածվում են  տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ և այն ժամանակ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները երկար ու ձիգ ամիսներ աշխատելուց հետո կարողացել են բացահայտել զարհուրելի սպանությունը , ինչի համար մի խումբ անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել էին և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Եվ հենց քննիչների ու ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էր, որ հայտնաբերվել էր նաև այն վայրը, որտեղ ստահակները թաղել էին իրենց զոհի մարմինը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝, այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա որոնողական աշխատանքներ էին իրականացվում։

Նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։

Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ 

Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ էին աշխատել, եղել էին Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։

Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։

Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։

Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։

Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։

Պարզվում է, որ քննիչների աշխատանքի շնորհիվ տեղանքը հայտնաբերվում է ու դին դուրս է բերվում և քննիչի որոշմամբ հետագա զննության նպատակով այն տեղափոխվում է դիահերձարան։ 

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խաչատրյանը, Անդրանիկ Օհանյանը, Հայկ Հովհաննիսյանը ու Արթուր Մամյանը։

Պարեկների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ դեպքի վայր էին ժամանել սպանվածի հարազատները և ոստիկաններին, պարեկներին ու քննիչներին հաջողվեց կանխել նրանց կողմից ենթադրյալ կասկածյալների նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան)։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել ու ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ 

Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։ 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և նրանք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն պետք է գովասանքի խոսքեր ուղղել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը (վարչության պետ Ս. Մկրտչյանին, վարչության պետի տեղակալներ Դ. Ղազախեթյանին, Ա. Գալստյանին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ս. Դանիելյանին), նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին, ովքեր իրենց կատարած փայլուն քննչական աշխատանքով, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին (վարչության պետ Ա. Զաքարյանին, Ստեփանավանի բաժնի պետ Կ. Արզումանյանին, ինչու ոչ, նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զ. Բաբայանին), ովքեր իրենց օպերատիվությամբ ու գրագետ փայլուն աշխատանքով ապացուցեցին, որ ցանկացած հանցագործություն հնարավոր է բացահայտել ու այս դաժան սպանության բացահայտման շնորհիվ հարստացավ իրավապահ համակարգի պատմությունը։ Լոռու մարզի քննիչներն ու ոստիկաններն էլ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր