Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յոթ հնարք, որոնք կինը կարող է անել բերանով

ԼԱՅՖ

Այս հոդվածը կարդալուց հետո դու ժպիտով կամ կսկիծով կհիշես քո ընկերուհիների, իսկ որոշ դեպքերում էլ՝ քո վարքագիծը: Արդեն վաղը կկարողանաս առավելագույնս օգտագործել քո կանացի վերբալ ներուժը ու տղամարդկանց հետ հարաբերություններում հասնել ցանկալի արդյունքների:

1. Ժպիտ

Թիվ մեկ հնարք: Ամենահասարակը: Ամենակարեւորը, որի շնորհիվ ցանկացած աղջիկ կարող է շահեկանորեն տարբերվել մեծամասնությունից:

Ցանկացած տղամարդու հաճելի է տեսնել ժպտացող կնոջ:

Իսկ եթե ձեր կողքին դեռ արժանի տղամարդ չկա, ապա ամենայն հավանականությամբ դրա թիվ մեկ պատճառը ձեր դեմքի լուրջ արտահայտությունն է:

Սովորեք հաճախ ժպտալ: Ժպտացող եւ ուրախ կինը տասնապատիկ ավելի գրավիչ է ու կանացի, քան տխուր, մտահոգված ու լուրջ կինը:

2. Խոսել

Ինչպե՞ս է պետք խոսել տղամարդու հետ՝ նրան դուր գալու համար: Լսեք, թե ինչպես են խոսում տղամարդիկ գործնական քննարկումների ժամանակ ու ամեն ինչ հակառակն արեք:

Ձգտեք խոսել մեղմ, ցածր, ոչ արագ ու ոչ էլ դանդաղ:

Նույնիսկ կնոջ ձայնի մեջ տղամարդու համար կարեւոր է ներդաշնակություն զգալ:

Երբ դու հետեւում ես այդ խորհրդին, այդ ժամանակ քո խոսքերը նստվածք են տալիս տղամարդու գիտակցության մեջ:

3. Լռել

Դու ուզում ես իրավացի՞ լինել, թե՞ երջանիկ: Իմաստուն կանայք չեն վիճում ու չեն ձգտում իրավացի լինել: Երբ դու հստակ հասկանում ես, թե ինչու է պետք որոշակի դեպքերում լռել, ապա անում ես դա հեշտ ու առանց նեղսրտելու:

Հասկացեք, երբ տղամարդն առաջինն է ընդունում, որ կնոջ հետ հարաբերություններում ինքն է սխալ, նա կորցնում է իր առնականությունը:

Համապատասխանաբար տղամարդը սկսում է ավելի քիչ փող վաստակել ու աճել մասնագիտական կյանքում: Իսկ դրանից ի վերջո ընտանիքն է տուժում: Միթե դու դա ես ուզում:

Եղի՛ր ավելի իմաստուն, ու տղամարդն ինքը կխոստովանի իր մեղքը, բայց այդ դեպքում դա նրան ավելի շատ ուժ ու հաղթանակի հավատ կներշնչի:

4. Շրթունքները փքել

Ոչ թե քննադատել, այլ շրթունքները փքել: Երբ կինը քննադատում է՝ տղամարդու աչքերում նա դառնում է «որձ», մրցակից, հակառակորդ: Նույնիսկ եթե տղամարդն իրոք սխալ է: Ազատվեք այդ կործանարար սովորությունից: Ավելի լավ է ազդեք տղամարդանց բնազդների, նրանց էության վրա:

Եթե ինչ-որ բան այն չէ, երեխաների նման փքեք ձեր շուրթերը, նույնիսկ եթե 45 տարեկան եք: Այս դեպքում տղամարդն այլեւս ձեզ որպես հակառակորդ չի ընկալի ու կկարողանա լսել ու հասկանալ: Այս հարցում օրինակ վերցրեք երեխաներից՝ նրանք երբեք չեն քննադատում:

5. Խնդրել

Մի անգամ երեկոյան ես այցելեցի կանանց ու տղամարդկանց հարաբերությունների թեմայով վարպետության դասընթացի: Ես նստել էի անկյունում՝ եռման ջրով լի թեյնիկի կողքին: Կողքիս մի աղջիկ էր նստած, որը 2 ժամ տեւած դասընթացի ընթացքում հինգ անգամ խնդրեց, որ ես իր համար մի բաժակ ջուր լցնեմ:

Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր նա անել դա առանց անծանոթ տղամարդու օգնությանը դիմելու: Հաստատ կարող էր: Դա բոլորովին բարդ չէր: Բայց գիտե՞ք՝ ես ինչ էի զգում այդ պահին: Ես նրա խնդրանքները կատարում էի անհավանական ոգեւորությամբ, ինձ ասես արծիվ էի զգում: Ինձ համար հաճելի էր օգտակար ու անհրաժեշտ լինել կնոջը: Իսկ նա շատ մեղմ էր խնդրում,ժպիտով: Իսկ հետո անում էր այն, ինչի մասին կխոսենք հաջորդ կետում, եւ առանց որի կնոջ խնդրանքը կորցնում է իր կախարդական ներգործությունը:

6. Շնորհակալություն հայտնել

Գիտե՞ք, թե աղջիկները ինչ են ասում այդ մասին: 

«Իսկ ի՞նչ կարիք կա: Չէ՞ որ առանց դրա էլ հասկանալի է, որ ես շնորհակալ եմ ու որ ինձ համար հաճելի է: Ինչի՞ համար շնորհակալ լինեմ: Որ ինձ ծաղիկնե՞ր է նվիրել: Ես դրանից շատին եմ արժանի:»

Բայց եթե դու շնորհակալություն ես հայտնում ու ցույց տալիս քո ուրախությունն ու ոգեւորությունը, դա թմրադեղի նման է ազդում տղամարդու վրա: Նա անընդհատ ուզում է նորից ու նորից արժանանալ քո ուրախությանն ու շնորհակալությանը:

Չկա շնորհակալություն, չկա նաեւ քեզ ուրախացնելու ցանկություն: Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

7. Ոգեշնչել

Հետաքրքրվիր, թե ինչ քանակության տղամարդիկ են հաճախում անձնական աճի , բիզնեսի, կամ մարտարվեստի դասընթացների: Նրանց թիվը միլիոնների է հասնում:

Կարծո՞ւմ ես՝ նրանք ձանձանո՞ւմ են: Ոչ: Նրանք պարզապես մոտիվացիայի կարիք ունեն: Նույնիսկ միլիոնատերերն են այցելում դասընթացների: Որովհետեւ տղամարդուն լիցքեր են պետք նոր գործողությունների ու ձեռքբերումների համար:

Դո՛ւ դարձիր այդ ոգեշնչողը: Հիացի՛ր տղամարդու արժանիքներով, ուժեղ կողմերով, ասա այդ մասին: Ասա, որ հավատում ես նրան ու նրա կողքին քեզ վստահ ու ապահով ես զգում: Մեզ համար դա կենսական անհրաժեշտություն է:

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

Հայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում