Նաիրի Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Կիևյան 2Բ հասցեում հանդես կգամ մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Օրեր առաջ ուղերձով դիմել էի ձեզ՝ նշելով, որ եկամուտների համատարած հայտարարագրմանը վերաբերող օրենքի ընդունումից և հրապարակումից հետո հանդես կգամ նոր ուղերձով և ասելիքով։
Ասուլիսի ընթացքում կպատասխանեմ ձեր բազմաթիվ հարցերին, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության ընդունումից հետո առաջացած տարընթերցումներին և երկիմաստություններին։ Հայ հասարակությանը կներկայացնեմ այս թեմայով մեր վերջնական դիրքորոշումն ու ուղերձը։
Այս պահին միայն հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք մեր արդար պայքարը, որին արդեն միացել է ավելի քան 700,000 քաղաքացի»,-գրել է նա։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



