Երեկ հետաքրքիր հանդիպում ունեցանք «Եվրանեսթ»-ի վեհաժողովին մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Աննեմանսի հետ
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք «Եվրանեսթ»-ի վեհաժողովին մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Աննեմանսի հետ։
Երեկ մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք «Եվրանեսթ»-ի վեհաժողովին մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Աննեմանսի հետ։
Գերոլֆ Աննեմանսը բելգիացի իրավաբան է, հրապարակախոս և «Ֆլամանդական շահ» առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: Նա ակտիվորեն հանդես է գալիս ազգային ինքնության պահպանության դիրքերից, քրիստոնեական արժեքների և ավանդական կենսակերպի պաշտպան է, ակտիվ ընդդիմանում է ԵՄ շրջանակներում իրականացվող համահարթեցմանը:
Մենք խոսեցինք Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, գործող վարչախմբի ահագնացող բռնաճնշումներից, Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա արշավից, ինչպես նաև անդրադարձանք Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի կողմից Հայաստանի դեմ իրականացվող տարաբնույթ թշնամական գործողություններին:
Հանդիպումը, թեև առաջին անգամ էր, շատ ջերմ ստացվեց, մենք պայմանավորվեցինք շարունակել պարբերական շփումները և հաղորդակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



