Արզումանյանը ավագի թևկապով խաղացել է «Նովի Պազար»-ի դեմ
ՍՊՈՐՏԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ը ստուգողական խաղ է անցկացրել սերբական «Նովի Պազար»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շախտյոր»-ը հաղթել է 3-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ խաղին եւ կրել է թիմի ավագի թևկապը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ է Արզումանյանը «Շախտյոր»-ի կազմում հանդես գալիս թիմի ավագի դերում, առաջին անգամ նրան այդ դերը վստահվել էր փետրվարի 6-ին «Վորսկալայի» դեմ խաղում:
Արզումանյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Պերմի «Ամկար»-ին: Սպասվում է, որ «Շախտյոր»-ը մինչեւ տարեվերջ կվարձակալի հայ ֆուտբոլիստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



