Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» առանց... խաղաղության. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը։ Եթե հարցնես՝ «իսկ այդ խաղաղության դարաշրջանը հիմա ձեզ հետ նույն սենյակու՞մ է», նա վստահ կպատասխանի՝ «այո»։ Բայց, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, կա մի նրբություն՝ հայերը «սովոր են ապրել կոնֆլիկտային միջավայրում», ու պարզապես չգիտեն՝ ինչ է խաղաղությունը, ուստի, չեն ընկալում դրա գալուստը։ Փաշինյանի միտքը պարզ է՝ ամենուր խաղաղություն է, բայց հայ ժողովուրդը չափազանց վայրի, կույր ու խեղված է՝ դա գիտակցելու համար:

Հայ հասարակությունը ստիպված է լսել Փաշինյանի աբսուրդային նարատիվները, ինչպես մարդը, որին փորձում են կերակրել գոմաղբով՝ պնդելով, թե դա թխվածքաբլիթ է։ Մարդը զարմանում է՝ «բայց սա գոմաղբ է», իսկ նրան պատասխանում են. «Սիրելիս, դու ուղղակի չգիտես՝ ինչ է թխվածքը։ Կեր»։

Փաշինյանը դժգոհում է, որ հեշտ գործ չէ հայ ժողովրդին համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է։ Դե, դրա համար իշխանությունները երևի ստիպված կլինեն քաղաքացիներին կերակրել տեսիլքներ առաջացնող հաբերով: Եվ հիմա ամբողջ Հայաստանը գլուխ է կոտրում՝ իսկ ի՞նչ է այդ խաղաղությունը։ Դե, նկատի ունենք փաշինյանական խաղաղությունը: Այո, Փաշինյանն ու Ալիևը ջերմորեն ողջունում են միմյանց հանդիպումների ժամանակ։

Այո, Երևան է ժամանել ադրբեջանական «բարեկամական» պատվիրակություն, որի անդամները տարիներ առաջ մասնակցել են Արցախի շրջափակմանը` ստիպելով արցախցի երեխաներին սովից տառապել։ Այո, Թրամփի ներկայությամբ ստորագրվել է հռչակագիր, որի միակ իրավական հետևանքը Հայաստանի փաստաթղթավորված համաձայնությունն է՝ ադրբեջանցիների անխոչընդոտ անցման վերաբերյալ։

Ու ի՞նչ: Ու… վե՞րջ։ Ընդունեք, որ չափազանց աղքատիկ է։ Այսպիսի՝ Թրամփի ներկայությամբ ստորագրված հռչակագրերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ ցույց է տալիս Իսրայելը` վերադառնալով Գազայի ռմբակոծմանը։

Հա, չմոռանանք, որ «խաղաղության դարաշրջանը» նաև նշանավորվում է այն տեղեկությամբ, թե Հայաստան նախատեսվում է հացահատիկի մատակարարում Ղազախստանից՝ Ադրբեջանի և, հավանաբար, Թուրքիայի միջոցով։ Իսկ իրականում այսպիսի «ինքնիշխան» ճանապարհներով և ավանդական լոգիստիկան ջարդելով՝ մենք ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկնում։ Այսպիսով, Հայաստանն իր պարենային անվտանգությունը դնում է Ադրբեջանի քմահաճույքներից առկախված։ Դե, խիստ են վստահում հարևանին։ Խաղաղության դարաշրջան է, չէ՞։

Միևնույն ժամանակ, Ալիևը, ելույթ ունենալով Գաբալայում` թուրքական երկրների գագաթաժողովում, կրկին պարծենում է Արցախի հայերի արտաքսմամբ՝ որպես «հաղթանակ». «Մենք վրեժ ենք լուծել մեր նահատակների արյան համար։ Մենք վտարել ենք օկուպանտներին մեր հողերից»։

Նման խոսքեր ասում է, որովհետև իր ժողովուրդը դա ցանկանում է լսել։ Իսկ Ալիևի մերձավորներից մեկը՝ Ազիզ Ալեքպերովը, հայտարարում է՝ եթե Հայաստանը չկատարի բոլոր պահանջները, ապա «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։

Մի խոսքով, խաղաղության դարաշրջանը քայլում է երկրով մեկ, սիրելի հայրենակիցներ։

Իրականում ամեն ինչ պարզ է. մեզ ասում են՝ ներողամիտ եղեք, Փաշինյանն ուղղակի ի զորու չէ ազդել Ադրբեջանի վրա։ Այո, մյուս բոլոր երկրները սովորաբար ինչ-որ կերպ ազդում են միմյանց վրա և փոխզիջումներ են գտնում, այլ ոչ թե պարզապես միակողմանիորեն զիջում են ամեն ինչ հակառակորդին, ինչպես Հայաստանն է անում հիմա: Բայց չէ որ դրա համար որակյալ դիվանագիտություն է պետք, գումարած ՝ պետք է բանակը չքանդել, թույլ չտալ, որ գումարները մսխվեն, պետք է ճիշտ դաշինքներ կառուցել պետությունների հետ, որոնք կարող են իրական օգնություն ցույց տալ: Բայց այդ ամենը չափազանց բարդ է Նիկոլի համար, որը նույնիսկ չկարողացավ ավարտել ուսումը, և այն ամենը, ինչ սովորել է կյանքում, զգացմունքային գրառումներով ուշադրություն գրավելն է ։

Իսկ քանի որ Փաշինյանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, նա որոշում է ազդել նրա վրա, ինչի վրա իշխանություն ունի, այս պարագայում՝ հայաստանցիների վրա, որոնց, նրա կարծիքով, կարելի է նախ փորձել համոզել, որ խաղաղություն է («չե՞ք տեսնում խաղաղությունը. իսկ նա կա»)։ Իսկ եթե չհավատան, կարելի է զայրանալ, կալանավորել և բերանները փակել: Որպեսզի բոլորը գիտակցեն` երկրում խաղաղություն է հաստատվել և... ժողովրդավարություն։

Չե՞ք տեսնում ժողովրդավարությունը։ Իսկ նա կա։

Բարեբախտաբար, շուտով ընտրություններ են, որոնց ժամանակ Փաշինյանը կհեռանա և այլևս չի կարողանա գոմաղբով կերակրել հայ հասարակությանը՝ դա ներկայացնելով որպես թխվածքաբլիթ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով