Էրդողանն ու Դավութօղլուն գաղտնի հանդիպել են ամերիկացի հրեաների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գաղտնի հանդիպում է ունեցել «ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ղեկավարների համաժողով» կազմակերպության ղեկավար Մալքոլմ Հոնլայնի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է Jerusalem Post թերթը:
Ըստ թերթի` սիոնիստական պատվիրակությունը Էրդողանի հետ հանդիպումից հետո գաղտնի բանակցություններ է անցկացրել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ այդ հանդիպումները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունն աշխատում է վերականգնել Իսրայելի հետ սառեցված հարաբերությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



