Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թվային միջավայրում անձնական տվյալների պաշտպանության «խրամատը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր թվային աշխարհում գրեթե յուրաքանչյուր գործողություն՝ սկսած սոցիալական ցանցերում հրապարակումներից, առցանց գնումներից, բանկային գործարքներից մինչև առողջապահական կամ կրթական ծառայությունների օգտագործում, ուղեկցվում է անձնական տվյալների մշակումով և թվային հետքով։ Այս տվյալները ներառում են ոչ միայն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե կամ հեռախոսահամար, այլև շատ ավելի զգայուն տեղեկատվություն՝ առողջության վիճակ, ֆինանսական տվյալներ, սոցիալական կապեր, ինտելեկտուալ նախասիրություններ, տեղորոշում, կենսաչափական ինֆորմացիա, անգամ առցանց վարքագիծ և մտավոր գործունեության առանձնահատկություններ։ Այս տպավորիչ ծավալները՝ հաճախ անհայտ աղբյուրներով հավաքագրված և տարբեր կառույցների միջև փոխանակվող, ստեղծում են վերահսկման և շահագործման անսահմանափակ հնարավորություններ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության, երբեմն նաև կիբերհանցագործների և այլ չարամիտ խմբերի համար։

Այս պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Անհատը պետք է կարողանա ինքնուրույն վերահսկել սեփական կյանքի թվային հետագիծը, որոշել՝ ով, ինչ նպատակով և որքան ժամանակ կարող է իր տվյալները օգտագործել։ Որպես կանոն՝ հասարակության մեծ մասը մեծապես թերագնահատում է այս խնդրի լրջությունը՝ հաճախ չիմանալով, թե ինչպիսի տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք մշակվում, և ինչ ռիսկեր են առաջանում դրանց արտահոսքի, չարաշահման կամ անօրինական օգտագործման դեպքում։

Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում տվյալների պաշտպանությունը բախվում է մի շարք կառուցվածքային մարտահրավերների։ Նախ՝ տվյալների հավաքագրումն ու օգտագործումը դարձել են տնտեսական զարգացման հիմնական շարժիչներից մեկը։ Համաշխարհային ՏՏ հսկաները, սոցիալական ցանցերը, բանկերը, ապահովագրական ընկերությունները, առողջապահական հաստատությունները ձգտում են առավել մանրամասն և համապարփակ պատկեր ստանալ իրենց հաճախորդների, օգտվողների կամ քաղաքացիների մասին՝ դրա հիման վրա տրամադրելով անհատականացված ծառայություններ, գովազդներ, շահավետ առաջարկներ։ Սակայն տվյալների նման շահագործումը հաճախ անցնում է վերահսկողության սահմանները՝ հանգեցնելով մարդու անձնական կյանքի անխուսափելի մոնիթորինգի, հոգեբանական մանիպուլ յացիաների և նույնիսկ ինքնության գողության կամ ֆինանսական վնասների։

Չնայած տվյալների հավաքագրումը հաճախ ներկայացվում է որպես ազգային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման, հանրային առողջապահության կամ սոցիալական աջակցության արդյունավետ միջոց, բայց առանց հստակ իրավական և էթիկական սահմանների սա կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, անձնական կյանք ներխուժելուն և ազատությունների սահմանափակման։ Ներկայիս տեխնոլոգիական աշխարհում, երբ արհեստական բանականությունը կարող է վերլուծել անհատի վարքագիծն ու կանխատեսել գործողությունները, վարչական կամ մասնավոր կառույցների կողմից տվյալների չարաշահումն արդեն վերածվում է համաշխարհային կարգի խնդիրների։

Բացի այդ, պետությունների ձեռքում մեծ քանակությամբ տվյալների կուտակումն ու վերլուծությունը կարող է վերածվել սոցիալական վերահսկողության գործիքի։ Ըստ այդմ, անձնական տվյալները կարող են կիրառվել հենց մարդկանց դեմ՝ հատկապես այն դեպքում, երբ նրանք ընդդիմադիր են։ Ու հենց այսպիսի իրավիճակ ունենք այսօր Հայաստանում, երբ իշխանության կողմից ընդդիմության ներկայացուցիչները թիրախավորվում են նմանատիպ գործելակերպով։

Անձնական տվյալների պաշտպանության հարցում մեծ դեր ունի նաև միջազգային գործոնը։ Տարբեր պետություններ անձնական տվյալների պաշտպանության տարբեր ստանդարտներ ու մոտեցումներ են որդեգրում՝ սկսած Եվրոպական միության չափազանց խիստ և մանրամասն կանոնակարգերից, մինչև այնպիսի երկրներ, որտեղ տվյալների պաշտպանության համակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ խիստ թերի են։ Այս առումով հատկապես խոցելի են փոքր երկրները, որտեղ իրավական համակարգը թերի է, հանրության իրազեկվածությունը՝ ցածր, իսկ պետական կառույցները հաճախ չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիական առաջընթացին։

Հայաստանի դեպքում ևս, չնայած օրենսդրական որոշ նախաձեռնություններին, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք բացեր՝ ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ հասարակության իրազեկվածության և տեխնիկական միջոցների մասով։ Արդյունքում, տվյալների արտահոսքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու տեխնոլոգիական հսկաների կողմից տվյալների չարաշահման վտանգն ավելի քան իրական է։ Մյուս կողմից էլ՝ սրան գումարվում է կիբերհարձակումների վտանգը, որի արդյունքում կարող են շահագործվել քաղաքացիների անձնական տվյալները։

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և յուրաքանչյուր անհատ։ Նախ՝ անհրաժեշտ է մշտապես թարմացնել և արդյունավետ կիրառել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելով իրապես անկախ վերահսկող մարմնի գործունեություն, խստորեն սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման կարգ, ինչպես նաև խախտումների համար նախատեսելով խիստ պատասխանատվություն։

Մեկ այլ կարևոր ուղղություն է հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը. քաղաքացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր իրենց տված կամ հրապարակած տվյալ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, և որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե ով, ինչ նպատակով և ինչպես է իրենց տվյալները մշակում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում, շտկում կամ սահմանափակում։

Պետության և մասնավոր հատվածի, այդ թվում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ ծառայությունների անելիքներն, իհարկե, ահռելի են, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ անհատն ինքն է պատասխանատու սեփական տվյալների անվտանգության համար։ Ուստի, պետք է ուշադիր լինել՝ ինչպիսի տեղեկատվություն է հրապարակվում, ինչ կայքերում ու ծառայություններում են դրանք նշվում, արդյոք վստահելի են այդ հարթակները, ինչպիսի գաղտնաբառեր են օգտագործվում, արդյոք ակտիվ են երկշերտ նույնականացման գործիքները։ Հարկավոր է գիտակցել, որ այսօր տվյալների անվտանգությունը ոչ միայն տեխնիկական միջոցների, այլև անձնական վարքագծի և ինքնագիտակցության խնդիր է։ Այս համատեքստում կարևոր է այն ըմբռնումը, որ անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար ուղղակի ժամանակի հրամայական է, որը որոշում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ ազգի ինքնության, ազատության և արժանապատվության սահմանները։ Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության խնդրի անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ սկսած անհատ քաղաքացու իրավունքների խախտումից մինչև պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով