Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կսահմանվեն անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» նախագիծը։ Նշվում է, որ ներկայում Հայաստանում գործում են բազմաթիվ արկածային/ էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնց կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են անձանց կյանքի կամ առողջության համար վտանգ։

2025 թվականի ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը արժանացավ պատվավոր PATWA մրցանակի՝ որպես լավագույն արկածային զբոսաշրջային ուղղություն։ Չնայած նրան, որ այս մրցանակի տրամադրումն աջակցում է Հայաստանի՝ որպես արկածային զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանն ու զարգացմանը, և Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը, որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն, այնուամենայնիվ, դա նաև մեծ պատասխանատվություն է երկրի համար համապատասխան անվտանգային չափորոշիչների ապահովման տեսանկյունից։

Հայաստանը, իր բազմազան լանդշաֆտներով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, ունի մեծ ներուժ արկածային զբոսաշրջության զարգացման համար։ Արկածային զբոսաշրջությունը խթանում է նաև տեղական համայնքների զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով տեղական արտադրանքի ու ծառայությունների սպառումը։ Չնայած արկածային զբոսաշրջության գրավչությանը և դրական ազդեցությանը, այն իր մեջ նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Քանի որ այս տեսակ զբոսաշրջությունը հիմնականում իրականացվում է բացօթյա և երբեմն հեռավոր, դժվարամատչելի տարածքներում, զբոսաշրջիկները հաճախ բախվում են անսպասելի բնական և ֆիզիկական մարտահրավերների։ Վտանգները կարող են լինել տարբեր՝ կապված թե՛ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների, թե՛ բարդ տեղանքների, սարահարթերի կամ անտառային հատվածների հետ։ Լեռնային արշավների կամ ժայռամագլցման ժամանակ հաճախ հանդիպում են սայթաքման, ընկնելու կամ վնասվածք ստանալու դեպքեր։ Հեծանվավարության և նավարկության դեպքում կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ կամ ուղղորդման սխալներ, որոնք սպառնում են ինչպես ֆիզիկական անվտանգությանը, այնպես էլ մասնակիցների առողջությանը։ Բացի այդ, որոշ վայրերում առկա են նաև վայրի կենդանիների կամ միջատների հետ կապված վտանգներ։

Այս նախագծով նախատեսվում է սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ