Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրոպացինե՛ր, սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի դիմաց անցկացված բողոքի ակցիան դարձավ ոչ միայն Հայաստանի ներսում կուտակված սոցիալական և քաղաքական լարվածության արտահայտություն, այլև ուղիղ ուղերձ՝ հասցեագրված Եվրոպային։ Ակցիան, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, միտված էր ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների ճակատագրի վրա։ Այդ պահին խորհրդարանում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, և երիտասարդները փորձել են իրենց ձայնը հասցնել հենց եվրոպացի պատգամավորներին։

Ակցիայի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցին հասարակության խորացած հիասթափությունը՝ թե՛ իշխանությունների անգործությունից, թե՛ միջազգային կառույցների կեղծ ժողովրդավարական չափանիշներից։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ուղիղ դիմել է եվրոպացի պատվիրակներին՝ ասելով․ «Միջազգային կառույցներ, դուք ընտրում եք Փաշինյանի ռեժիմը՝ մարդու իրավունքի և արժեքի փոխարեն։ Եվրոպացինե՛ր, սրանց հետ եք դեմոկրատիա կառուցո՞ւմ։ Դուք եք երկարացնում Նիկոլի իշխանության օրերը»։ Այս ուղիղ և խիստ ուղերձը արտացոլում է այն համոզմունքը, որ արևմտյան կառույցները աչք են փակում Հայաստանում ժողովրդավարության խեղման և քաղաքական հետապնդումների վրա՝ միայն թե պահպանեն Փաշինյանի կառավարությանը որպես իրենց տարածաշրջանային գործընկեր։

Ակցիայի ընթացքում հնչեցված մյուս կարևոր շեշտադրումն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վիճակին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմանները և խոշտանգումները հասել են այն աստիճանի, որ որոշ մարդիկ անելանելիությունից փորձում են ինքնասպանություն գործել։ «Կարմիր խաչը», որը վերջին կառույցն էր, դեռևս հնարավորություն ունեցող՝ այցելելու և վերահսկելու գերիների վիճակը, այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Սա նշանակում է՝ գերիները մնացել են լիակատար մենակության և անպաշտպանության մեջ։

Ուշագրավ էր նաև, որ եվրոպացի պատվիրակները ԱԺ բակից հետևում էին ցուցարարների ելույթներին՝ առանց որևէ արձագանքի։ Այդ լռությունը կարծես ավելի խոսուն էր, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Այն արտացոլում է այն երկակի չափանիշների քաղաքականությունը, որով Եվրոպան գնահատում է իր «գործընկերներին»՝ հանդուրժելով մարդու իրավունքների ոտնահարումը, երբ դա ձեռնտու է իր քաղաքական շահերին։

Այսօրվա Հայաստանը կանգնած է այն սահմանագծին, որտեղ եվրոպական լռությունը վերածվում է մասնակցության՝ անարդարության հանդեպ։ Երբ Եվրոպան հանդուրժում է քաղաքական բանտարկյալների գոյությունը և աչք է փակում սեփական արժեքների խախտման վրա, նա այլևս չի կարող խոսել ժողովրդավարության անունից։ Հայաստանի քաղաքացիները հստակ ուղերձ են հղում՝ ժողովրդավարությունը չի կարող կառուցվել կեղծ լռության և քաղաքական հաշվարկների վրա։

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան