Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11։08-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ այրվում է 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 72 քմ), փայտյա ծածկի տակ պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։35-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը և մոտ 300 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



