Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն այդ «պողպատե մանդատը» ստացել են 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Պարզ ասած՝ պահպանել են ունեցած իշխանությունը:

Հարց. իսկ ի՞նչ խոստումներով և ինչի՞ համար են նրանք ձայներ (քվեներ) ստացել կամ կորզել ՀՀ քաղաքացիներից այդ ընտրություններում: Չչարչարվենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրի վրա, այլ միանգամից դիմենք պաշտոնական ու գործող պետական փաստաթղթի, այն է՝ «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրի» օգնությանը: Այդ ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ, որը չի չեղարկվել, այսինքն՝ տակավին գործող պաշտոնական փաստաթուղթ է: Նիկոլ Փաշինյանն այն գործիչներից է, որի հետ, ինչպես լրագրողական շրջանակներում են սիրում ասել, արժե միայն «ձայնագրիչով խոսել»: Ասել կուզի՝ նա ցանկացած պահի կարող է նույն բանի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ բաներ ասել, հրաժարվել արդեն ասածից և այլն: Գիտեք, բազմիցս տեսել եք, համոզվել: Իսկ սա ավելին է, քան «ձայնագրիչով խոսելը»: Սա պաշտոնապես արձանագրված փաստաթուղթ ու փաստ է: Հենց իրենց կողմից ընդունված:

Ավելին, այդ ծրագրի հենց նախաբանում չափազանց կարևոր արձանագրում կա. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:

Իսկ ի՞նչ պարտավորություն են ստանձնել և ինչի՞ համար են ավելի քան 680 հազար քաղաքացու քվե ստացել 2021-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն:

Անողոքաբար հիշեցնենք 1-2 ստանձնած պարտավորություն, իսկ դուք, սիրելի ընթերցողներ, առանց մեր օգնության կողմնորոշվեք, թե ինչ կարգի դղրդյունով են նրանք տապալել այդ պարտավորությունները:

Ահավասիկ. «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»,-սևով՝ սպիտակի վրա արձանագրված է Փաշինյանի կառավարության ծրագրի 1.1 կետում, այն է՝ «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում:

Ավելին, 1.2 կետում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», հստակագույնս արձանագրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Սա Փաշինյանն է խոստացել, ոչ թե որևէ այլ գործիչ կամ ուժ: Ոչ միայն խոստացել է, այլև ամրագրել կառավարության որոշմամբ՝ որպես հնգամյա գործունեության ծրագիր:

Սրա համար են նա ու ՔՊ-ն մանդատ ստացել, լիներ այն «պողպատե», թե «ալ յումինե»: Բայց ոչ միայն չի արել, ոչ թե պարզապես խոստմնազանց է եղել, այլև արել է տրամագծորեն հակառակը: Կառավարության այդ որոշումից ընդամենը մեկ տարի ու ոչ լրիվ 2 ամիս անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ընդունել ու հայտարարել է, թե՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Կամ, ինչպես ժամանակին ՌԴ նախագահն է հրապարակավ նկատել, որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության՝ վերացրել է այդ կարգավիճակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ էլ կա հստակ խոստմնազանցության փաստ: Կառավարության ղեկավար, իսկ իր խոսքի համաձայն՝ մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 9-ին արված հայտարարությամբ ընդունեց թշնամի Ադրբեջանի պահանջն ու առաջարկեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը «կարգավորումը տեսնում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո», այս տարվա սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտարարեց. «Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը...»: Նույն ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն, ի վերջո, հանգեցնեն ՀՀ անկախությունից դե ֆակտո հրաժարվելուն: Սա այն նույն գործիչն է, որը ավելի քան 680 հազար քվե է ստացել... հակառակն ասելու, խոստանալու, անելու համար:

Մենք դեռ չենք խոսում այն խոստման ու կառավարության ծրագրի այն դրույթի մասին, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի թշնամական ագրեսիայի ժամանակ, ի՞նչ հայտարարեց Փաշինյանը: Ո՞վ կարող է մոռանալ, որ նա հայտարարեց, թե Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, ինչը նշանակում էր, որ նրա գլխավորած իշխանությունը կանգնած կնայի, թե ինչպես են Արցախում ադրբեջանական հրոսակները կոտորում հայությանը:

Էլի բաներ կարելի է հիշեցնել: Բայց ասվածն էլ բավարար է՝ հիմնավորելու համար, որ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն լիովին լեգիտիմալույծ են եղել: Կորցրել են երբևէ ունեցած լեգիտիմությունը: Իսկ ինչ վերաբերում է 2021-ի ամռանն ստացած «պողպատե» մանդատին, ապա այն հիմնովին կոռոզիայի է ենթարկվել, ավելի պարզ ասած՝ այդ մանդատը «ժանգը կերել» է:

Իսկ ո՞ւմ է պետք խոստումները դրժող, ստող, գործունեության փոխարեն անգործությունն ամեն գնով արդարացնելու «կռուտիտներ» անող իշխանությունը, որը կարողանում է միայն հանիրավի ձերբակալություններ անել, խաղաղ հանրահավաք նռնակահարել, ոստիկանական ծեծուջարդեր նախաձեռնել, տասնյակներով ընդդիմադիրների կալանավորել, ազգային Եկեղեցու հոգևորականների հալածել...: Ո՞ւմ է պետք: Սա հռետորական հարց էր, ի դեպ: Իսկ «պողպատե» մանդատը արդեն երևի սև մետաղի ընդունման կետն էլ չի վերցնի, այնքան ժանգոտած է: Ու ժամկետանց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին