Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթվել ու պղծվել է. Մայր Աթոռը տուժող կողմ է. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ մենք Նեռի բեմադրած հակաքրիստոնեական ներկայացման, և դրան ուղեկցած իրական հավատացյալների նկատմամբ բացահայտ բռնության հետքերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազություն:
Մենք այս Գլխավոր դատախազի հետ որևէ հույսեր չենք կապում, նա շարունակաբար պարտակել է վարչախմբի կողմից իրականացվող բոլոր ապօրինությունները, և դարձել է նրա ձեռքում այլախոհների հետապնդման անխափան գործիք: Սակայն մենք ենթադրում ենք, որ իրավապահ համակարգում դեռ կան խելամիտ և պետականամետ մարդիկ, որոնք գիտակցում են, որ երկրում իրավական ամենաթողությունը բևեռացված հասարակության պայմաններում հանգեցնելու է անարխիայի և քաոսի, պետության համար ամենաաղետալի հնարավոր հետևանքներով, և կփորձեն տեղափոխել իրադարձությունների հետագա զարգացումը իրավական և օրինական հուն:
Մենք բոլոր դեպքերում հետամուտ ենք լինելու, որպեսզի Հովհանավանքի բռնազավթման և պղծման հիմնական մեղավորները օրենքով նախատեսված իրենց պատիժը կրեն՝ եթե ոչ հիմա, ապա առաջիկա իշխանափոխությունից հետո: Մինչ այդ, կիսվում եմ իմ երեկվա ելույթով, ի վերջո օրենքի իշխանությունը Հայաստանում վերականգնելու անկեղծ ակնկալիքով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



