Վանաձորում այրվել են բնակելի տնակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 1-ին, ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուկրշին թաղամասում այրվում են բնակելի տնակներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։26-ին։ Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս երկու մուտքեր և հարակից բնակելի տներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



