Վաղն Արարատ լեռան պատկերը հեռացվելու է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանից. Էդմոն Մարուքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷդմոն Մարուքյան տելեգրամյան իր ալիքում գրում է.
Հարգելի հայրենակիցներ, չնայած նրան, որ ես բողոքարկել եմ ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի 1-ը գործողությունը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդության մերժելու ՀՀ Վարչական դատարանի որոշումը, այն այսօրվանից սկսել է գործել։ Որոշումը արդեն կիրառվում է, բայց գործը դեռ դատարանում է, և մենք շարունակելու ենք կռիվ տալ։
Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ մեր սահմանային անցակետերի կնիքների վրա այլևս չկա Արարատ լեռան պատկերը։
Վաղը այն հեռացվելու է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանից, եթե մեր ժողովուրդը՝ մենք բոլորս, չհամախմբվենք ու չպայքարենք այս անարդարության դեմ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



