Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը բացատրում է վտանգավոր հիվանդությունների պատճառը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մեր քրոմոսոմների կայունության համար պատասխանատու սպիտակուցի աշխատանքի խանգարումները կարող են լինել լուրջ և երբեմն մահացու հիվանդությունների պատճառ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում և կարող են օգնել բժիշկներին ու հիվանդներին բացահայտել սպիտակուցների նոր մուտացիաներ, որոնք կապված են քաղցկեղի որոշակի տեսակների և ոսկրածուծի հիվանդությունների հետ։

Քրոմոսոմները ԴՆԹ-ի և սպիտակուցների «փաթեթավորված» կոմպլեքսներ են, որտեղ պահվում է մեր ամբողջ գենետիկ տեղեկատվությունը։ Դրանց ծայրերը պաշտպանված են թելոմերներով՝ ԴՆԹ-ի և սպիտակուցների կրկնվող հաջորդականություններից բաղկացած յուրօրինակ գլխարկներով։ Թելոմերները բնականաբար կարճանում են տարիքի հետ, սակայն դրանց ձևավորման կամ պահպանման խափանումները ԴՆԹ-ն ավելի պակաս կայուն են դարձնում՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման և հիվանդությունների։

Կենսաքիմիայի պրոֆեսոր Ցի Ջի Լիմի գլխավորությամբ հետազոտողները քիմիայի ամբիոնի գիտնականների հետ միասին ուսումնասիրել են այն սպիտակուցները, որոնք փոխազդում են թելոմերազի՝ թելոմերների երկարությունը պահպանող ֆերմենտի հետ։ Այդ սպիտակուցների աշխատանքի խափանումը կարող է առաջացնել կարճացած թելոմերների հետ կապված հիվանդություններ։

AlphaFold-ի՝ սպիտակուցների եռաչափ կառուցվածքը և դրանց փոխազդեցությունները կանխատեսելու մեքենայական ուսուցման համակարգի օգնությամբ, թիմը բացահայտել է replication protein A (RPA) սպիտակուցը՝ որպես թելոմերների պահպանման հիմնական տարր։ RPA-ն վաղուց հայտնի է որպես ԴՆԹ-ի կրկնօրինակման և վերականգնման մասնակից, սակայն մարդկանց մոտ երկար և առողջ թելոմերների պահպանման գործում նրա դերը նախկինում չի հաստատվել։ Փորձարարական ստուգումները ցույց են տվել, որ RPA-ն իսկապես անհրաժեշտ է թելոմերազը խթանելու և թելոմերները պահպանելու համար։

Այս հայտնագործությունն անմիջական նշանակություն ունի կարճացած թելոմերներով պայմանավորված վտանգավոր հիվանդություններով տառապող հիվանդների համար, ներառյալ ապլաստիկ անեմիան, միելոդիսպլաստիկ համախտանիշը և սուր միելոիդ լեյկոզը։ Ըստ Լիմի, նախկինում թելոմերների խանգարումներ ունեցող մի շարք հիվանդների համար հայտնի տվյալների հիման վրա բացատրություն չկար, իսկ այժմ նրանք հասկանում են, որ որոշ մուտացիաների պատճառը RPA-ի՝ թելոմերազը խթանելու անկարողությունն է։

Գիտնականներն արդեն հարցումներ են ստացել ամբողջ աշխարհի բժիշկներից և հետազոտողներից՝ արդյոք իրենց հիվանդների հիվանդությունները կապված չեն գենետիկ մուտացիաների հետ, որոնք արգելափակում են RPA-ի ֆունկցիան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ