Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում». Հովհաննես Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ, չարաճճի երեխա էր։ Բայց երբ մեծացավ, սկսած 15-16 տարեկանից, փոխվեց։ Խելոք էր, համեստ, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր ամենակարևոր հատկանիշներից մեկը մեծերի հանդեպ հարգանքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է գյուղի մանկապարտեզը, այնուհետև դպրոցը։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, սովորում էր իր ուժերի չափով, բայց շատ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ Ավելի շատ ֆիզկուլտուրան էր իր սիրելի առարկան»։

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը որևէ տեղ չի ընդունվել, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ «Հովոս շատ աշխատասեր էր, գյուղական առօրյային բնորոշ բոլոր գործերն արել է, անգամ փոքր տարիքից ձգտում էր աշխատանքի, ինչ-որ բան ստեղծելու։ Զորացրվելուց հետո էլ իր բոլոր նպատակները կապված էին աշխատելու հետ, բայց գլխավոր ցանկությունը, երազանքն իր համար տուն կառուցելն էր»։

Հովհաննեսը 2022 թվականի հունվարի 23ին է զորակոչվել ժամկետային ծառայության։ 44-օրյա պատերազմից հետո զորակոչված տղաների հարազատներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ տրամադրվածությամբ են տղաները մեկնել ծառայության, և մայրիկներն ինչպե՞ս են ճանապարհել նրանց։ «Հիմա, երբ նստում եմ, սկսում խորհել, մտածում եմ, որ գուցե Հովհաննեսս անհանգիստ էր։ Իսկ ես ընդհանրապես չէի մտածում, որ հնարավոր է՝ նորից պատերազմ սկսվի, մտքովս ընդհանրապես չէր անցնում նման բան։ Շատ էի ուրախանում, որ տղաս զինվոր է լինելու, հիմա, իհարկե, զգացողություններս այլ են։ Անգամ զինվորական համազգեստի հանդեպ է վերաբերմունքս փոխվել։ Մտածում եմ՝ երևի չպետք է այդքան ուրախ և հանգիստ լինեի։ Հովհաննեսս սիրով ծառայում էր, այնքան ուրախ եմ իրեն ճանապարհել բանակ, մինչև վերջին պահը որևէ վատ բան չեմ պատկերացրել»։

Սկզբում Հովհաննեսն Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել է Վարդենիս՝ որպես ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ։ Այնտեղ ծառայել է Կութ գյուղում։ «Դժվարությունների, անհանգստությունների մասին, բնականաբար, ոչ ոք չի կիսվում։ Արմավիրում ուսումնական զորամաս էր, այնտեղ մի քիչ ծանրաբեռնված էին, վարժություններ էին անում անընդհատ, իսկ Վարդենիսի պարագայում ասում էր, որ հանգիստ է, շատ գոհ էր։ Մի շրջան տեղափոխեցին Սոթք։ Երբ իրեն ասում էի, որ մի քիչ անհանգիստ եմ, անծանոթ տեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, դու հանգիստ եղիր, բոլորն իմ ընկերներն են, Արմավիրի զորամասի տղերքն են, ամեն ինչ շատ լավ է»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Հովհաննեսի հետ մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը իննին։ «Հողամասում մեր առօրյա գործերով էինք զբաղված, եկանք տուն, ես տան գործերով էի զբաղված։ Հովհաննեսս զանգեց, ահագին զրուցեցինք, ասաց. «Մա՛մ, առավոտյան ինձ պետք է Կութ տեղափոխեն»։ Իրեն մեկ ամսով տեղափոխել էին Սոթք՝ փոխարինման։ Այնտեղի մեխանիկ-վարորդին ուղարկել էին Ռուսաստան ինչ-որ դասընթացների, Հովհաննեսիս տեղափոխել էին այնտեղ՝ որպես փոխարինող։ Ասաց, որ հրամանը եկել է, «առավոտյան պետք է գնամ մեր Կութը»։ Շատ ուրախ էր, տրամադրությունը՝ նորմալ։ Հետո ինձ ասաց. «Լավ, մա՛մ, չխանգարեմ, դու քո գործերն արա, հետո կխոսենք»։ Ինձանից հետո զանգահարել էր հորաքույրներին, հորաքրոջ աղջկան։ Մինչև ժամը 11-ը խոսել է բոլորի հետ։ Դրանից հետո էլ որևէ զանգ չենք ստացել»։

Մայրիկը գիշերն է իմացել պատերազմի մասին՝ ժամը երկուսի-երկուս անց կեսի միջակայքում։ «Պատերազմն սկսվել է։ Իրեն հրամանատարները զանգել են՝ Հովհաննե՛ս, պատրաստվիր, քո հետևից մեքենա պետք է գա, Կութ ես գնալու։ Կութի մի դիրքից մյուսը տեղափոխվելու՝ իր տեխնիկայի մոտ գնալու ճանապարհին հայտնվել է ռմբակոծության տակ»։

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կութում։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։ «Հովհաննեսս երրորդ գծում է եղել։ Երբ առավոտյան մի քիչ հանդարտվել է, բարձրացել են և նրան այդ հատվածից դուրս են բերել։ Սեպտեմբերի 13-ին մենք արդեն գիտեինք, այդ նույն օրը՝ մինչ երեկո, իրեն դեպի Գյումրի են բերել։ Մենք Հովհաննեսիս տեսել ենք, կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ»։

Հովհաննեսը տան ավագ որդին է։ «Հովհաննեսս մի կրտսեր եղբայր ուներ, իսկ արդեն տղայիս դեպքից հետո մեր ընտանիքում կրկին Հովհաննես ծնվեց։ Մեկ տարի երկու ամսական է մեր փոքր տղան։ Վերքը թարմ է, ամեն րոպե հիշողություններով ենք ապրում։ Ես ցանկացա կրկին մայրանալ, որ Գոռս մենակ չմնա։ Այդ միտքն ինձ շատ էր տանջում, չէի ուզում, որ ամբողջ կյանքում մենակ մնա, ուզում էի եղբայր ունենա։ Ապրեցնում է, իհարկե, Հովհաննեսիս անունը։ Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում»։

Հ. Գ. Հովհաննես Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, զորամասի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան