Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, երբ կապի միջոցները և թվային գործիքները զարգանում են հսկայական արագությամբ, հասարակությունները կանգնում են ոչ միայն նոր հնարավորությունների, այլև նոր սպառնալիքների առաջ։ Զեղծարարություններն այսօր հասել են աննախադեպ մասշտաբների՝ իրենց խոր և բազմաշերտ դրսևորումներով, պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման ու մշակման կարողությունների, արհեստական բանականության և ինտերնետային համաշխարհային ցանցի տարածմամբ։ Եթե նախորդ տասնամյակներում զեղծարարությունները հիմնականում սահմանափակվում էին ֆիզիկական միջավայրով՝ փաստաթղթերի, ստորագրությունների կամ տարբեր ծառայությունների կեղծմամբ, ապա այսօր սա դարձել է գլոբալ, անտեսանելի ու սահմաններ չճանաչող երևույթ, որի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարող է հայտնվել զոհի կարգավիճակում։

Այս համատեքստում համաշխարհային մակարդակով օրեցօր ավելանում են զեղծարարության այնպիսի տեսակները, որոնց հիմքում նորագույն տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականության զարգացման արդյունքում հնարավոր է ստեղծել սինթետիկ տեսանյութեր կամ ձայներ, որոնք անբաժանելիորեն նման են իրականին՝ հնարավոր դարձնելով ոչ միայն մարդկանց խաբելը, այլև նրանց հեղինակության, ֆինանսական կամ անձնական անվտանգության տեսանկյունից լրջագույն վնաս հասցնելը։ Դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է գեներացնել տեսանյութեր, որտեղ հայտնի մարդիկ, պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ «երևում» են իրականում չկատարված գործողություններ կատարելիս, որոնք կարող են օգտագործվել շանտաժի, շորթման, քաղաքական մանիպուլ յացիաների, հանրային կարծիքի վրա ազդելու և այլ նպատակներով։ Սինթետիկ ձայների գեներացիան ևս նոր սպառնալիք է՝ թույլ տալով զանգահարել մարդկանց ու ներկայանալ որպես նրանց հարազատ, գործակից, բանկի աշխատակից կամ պաշտոնյա՝ համոզելով տրամադրել կարևոր տվյալներ, կատարել փոխանցումներ կամ բացել գաղտնաբառեր։

Այս ամենին գումարվում է այն իրողությունը, որ զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։

Որևէ անձ, գտնվելով աշխարհի մի ծայրում, կարող է ընդամենը վայրկյանների ընթացքում կեղծել փաստաթղթեր, կազմակերպել ֆիշինգային կամ ֆարմինգային հարձակումներ, սոցիալական ինժեներության միջոցով մոլորեցնել հազարավոր մարդկանց և կիրառել նրանց դեմ զանազան սխեմաներ՝ առանց իր ինքնությունը բացահայտելու վտանգի։

Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն, կրթություն, իրավական հստակություն և տեխնոլոգիական լուծումների մշտական նորացում։

Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։

Ֆիշինգը՝ որպես ամենատարածված զեղծարարական մեթոդ, Հայաստանում օրեցօր ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Զեղծարարները հաճախ ստեղծում են կեղծ կայքեր, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական բանկային կամ պետական կայքերից, ուղարկում են զանգվածային կամ անհատական էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ, որոնց միջոցով խաբում են օգտատերերին՝ ստիպելով մուտքագրել իրենց գաղտնի տվյալները։ Այս մեթոդի «զարդարանքն» այն է, որ հաճախ ուղերձները գրվում են գրագետ հայերենով, օգտագործում են պաշտոնական լոգոներ, ինչը մեծացնում է վստահությունը։

Ֆարմինգը ևս տարածված երևույթ է. այստեղ արդեն տրաֆիկը վերահղվում է կեղծ կայքի, իսկ օգտատերը, առանց կասկածելու, մուտքագրում է իր տվյալները, որոնք անմիջապես հայտնվում են խարդախների ձեռքում։

Սոցիալական ինժեներությունը ևս դարձել է զեղծարարության համատարած գործիք։ Զանգահարելով քաղաքացիներին, ներկայանալով տարբեր ծառայությունների աշխատակից, նույնիսկ՝ պաշտոնյաներ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, խաբեբաները հոգեբանական ճնշման կամ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով ստիպում են արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքում քաղաքացին տրամադրում է իր տվյալները կամ կատարում փոխանցումներ։

Անընդհատ զարգանում են նաև խարդախության այլ մեթոդներ։ Օրինակ՝ ավելանում են կեղծ վարկային առաջարկները, կեղծ մրցանակախաղերը, կեղծ ներդրումային հարթակները, որտեղ մարդկանց առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել կամ նվերներ ստանալ։

Իսկ վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Հակառակ դեպքում, եթե չկան համակարգային, արագ ու համապարփակ քայլեր, զեղծարարները շարունակելու են օգտվել հասարակության խոցելիությունից, փորձելու են նորանոր մեթոդներ, կատարելագործելու են իրենց սխեմաները՝ ի վնաս ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև երկրի տնտեսության, պետական ինստիտուտների, հանրային վստահության։ Նկատի ունենանք, որ զեղծարարության վտանգը ներկայումս ոչ միայն անհատի, այլև երկրի անվտանգության խնդիր է, ու դրա դեմ պայքարը պահանջում է միասնական, ճկուն, շարունակական ջանքեր՝ պետական, մասնավոր և հանրային բոլոր մակարդակներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը