Տարվա սկզբից ի վեր Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 226 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը Հայաստանում գրանցվել է 3773 պատահար։ Այդ պատահարների հետևանքով զոհվել է 226 մարդ, իսկ վիրավորվել՝ 5639-ը։ Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման։
2022 թվականին երկրում տեղի է ունեցել 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 321 մարդ, վիրավորվել՝ 6153-ը։
2023 թվականին գրանցվել է 4613 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 378 մարդ, վիրավորվել՝ 6537-ը։
2024 թվականին տեղի է ունեցել 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



