Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բաքվում ապօրինաբար պատանդառված և անմարդկային դատավճռի սպասող Ռուբեն Վարդանյանը իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի միջոցով, փոխանցել է հետևյալ երեք ուղերձները:
1. Արցախը եղել է, կա և կլինի։
2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:
3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա. ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:
Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը: Այդ ոգին է հաղթելու Ադրբեջանում և Հայաստանում այսօր տիրող ճղճիմ բռնապետություններին, և նոր էջ բացելու մեր ազգի կյանքում:
Միանում եմ յուրաքանչյուր խոսքիդ, Ռուբեն ջան, պարտավորված եմ զգում իմ տեղում շարունակել մեր պայքարը՝ մեր մարդկային իրավունքների, մեր Արցախի ու նաև քո ազատության համար: Աստված քեզ զորավիգ և պահապան!
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



