Նոր Նորքում Chevrolet-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. 26–ամյա վարորդին հասցրել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



