Հարի Փոթերի մասին ութերորդ գիրքը լույս կտեսնի ամռանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿախարդ Հարի Փոթերի մասին նոր, ութերորդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Little, Brown and Company հրատարակչությունը: Interfax-ը տեղեկացնում է, որ Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը գրել է գրող Ջեք Թորնի և ռեժիսոր Ջոն Թիֆանիի հետ: Սա վեպ չէ, ինչպես նախորդ մասերը, այլ պիես է: Ավելի վաղ հայտարարվել էր, որ պիեսը կներկայացվի Լոնդոնում հուլիսի 30-ին:
Գործողությունները տեղի են ունենում «Հարի Փոթերը և մահվան շնորհները» գրքում նկարագրված դեպքերից 19 տարի հետո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



