Ստոլտենբերգ. Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ն կամրապնդի դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են Արեւելյան Եվրոպայում դաշինքի դիրքերի մշտական ամրապնդման շուրջ որոշումը: ՊՆ ղեկավարների հետ հանդիպման առաջին օրվա արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Խոսքը հերթափոխով տեղակայվող բազմազգ ուժերի մասին է, որոնք զորավարժություններ են անցկացնում եւ օգնություն ստանալու հնարավորություն ունեն»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Ըստ ՏԱՍՍ-ի, դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն արդեն վեց շտաբ ունի Արեւելյան Եվրոպայում, եւս երկուսը կբացվի միչեւ այս տարեվերջ:
Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր առաքելության հստակ թիվը կորոշվի գարնանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



