Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Գարեջրային ապստամբությունը, ռենտգենյան ճառագայթները, էլեկտրասրտագրության հայտնագործումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր, ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղրղզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912 – տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը:

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը:

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը:

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը:

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը:

1987 – վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը:

2000 – Ֆրանսիայի Սենատն ընդունել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

2004 – Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի տնօրեն:

2008 – ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012 – կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:

2013 – մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

2016 – հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտարարվել է Շուշին ադրբեջանցիների կողմից վերջանականորեն գրավելու մասին:

2021 – Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որի ավարտին ընդունվել է հայտարարություն:

2023 – Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։

ԱՇԽԱՐՀ

30 – ծնվել է Հռոմի կայսր Ներվան:

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը:

1519 – իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 – սկսվել է ստոկհոլմյան արյունային բաղնիքը՝ զանգվածային մահապատիժները. 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն:

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը:

1656 – ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալեյը, որի անունով անվանվել է Հալեյի գիսավորը:

1674 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 – Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվել է որպես ազգային գեղարվեստական թանգարան:

1832 – ծնվել է վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ Իլ յա Ճավճավաձեն:

1889 – Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

1895 – էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնք անվանել է X-ճառագայթներ, հետագայում գիտնականները այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ:

1903 – Հոլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլեկտրոկարդիոգրաֆը:

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովի Գերդտը:

1923 – Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբություն», որի ժամանակ Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը:

1935 – ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը:

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Գուս Հիդինգը:

1953 – վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը:

1961– եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը:

1998 – վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ