Օրվա կադրը. Վարդան Սեդրակյանի գրառումները բանտից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարույր Հայրիկյանի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը վիրտուալ իրականության մեջ ակտիվ կյանք է վարում: Նրա ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն օր գրառումներ են կատարվում, որոնց բովանդակությունն ասես պոկված լինի հիմնականում ազատություն բերողի, հեղափոխականի, հանրային բարօրության սեփական անձը զոհաբերողի նոթատետրից:
Հերթական գրառումը, որ կատարել է Վարդան Սեդրակյանը «Ֆեյսբուքում», հայտնի հեղափոխական Չե Գեւարայի ասույթն է. «Եթե կարողանաք գտնել ճանապարհ, որն առանց խոչընդոտների է, այն, հավանաբար, չի տանում ոչ մի տեղ»: Նկարի վրա գրված է, որ դեմոտիվատորը պատրաստված է հենց Վարդան Սեդրակյանի կողմից:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



