Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրականում շատ դժվար է սիրել իրար, բայց լինել հեռու. Նարե Գրիգորյան

ԼԱՅՖ

Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարե Գրիգորյանն այս օրերին հաճելի ու նաեւ անհանգիստ սպասման մեջ է. նա ամեն օր սպասում է ԱՄՆ-ում ապրող սիրելիին, ով առանց օր նշելու խոստացել է մինչ Սուրբ Վալենտինի տոնը գալ Հայաստան:

«Անկեղծ ասած ես ու նշանածս որոշել էինք ինչ էլ որ լիներ, Սուրբ Վալենտինը միասին անցկացնենք, հետեւաբար կամ ես պետք է մեկնեի իր մոտ, կամ նա գար Հայաստան: Ընթացքում ծրագրերս փոխվեցին, եւ որոշեցինք, որ նա կգա այստեղ, բայց թե երբ ու որ օրը՝ այ դա չգիտեմ: Մովսեսը դիտմամբ ինձ չի ասում, թե որ օրվա համար է գնված ինքնաթիռի տոմսը, միայն խոստացել է՝ մենք Սուրբ Վալենտինին միասին ենք լինելու»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ի՞նչ անակնկալ է պատրաստել սիրելիին՝ Նարեն նկատեց. «Դեռ չեմ ուզում պատմել անակնկալիս մասին, միայն կասեմ, որ վստահ եմ, երբ նա տեսնի նվերս, ուղղակի կապշի: Գիտեմ, նրա համար դա ամենաանսպասելի նվերն է լինելու: Ի դեպ, փետրվարի 14-ին լրանում է մեր միության մեկ տարին՝ ճիշտ մեկ տարի առաջ մենք սկսեցինք շփվել իրար հետ»:

Նարե Գրիգորյանի խոսքերով՝ դեռ ինքն ու սիրելին չեն որոշել 2016-ը կնշանավորեն ամուսնությամբ, թե ոչ. «Մենք չենք շտապում ամուսնության մասին ավելի լրջորեն մտածել, քանի որ երկուսս էլ շատ գործեր ունենք՝ նա դեռ համալսարանը չի ավարտել, ես էլ դեռ մի շարք անելիքներ ունեմ: Ամեն դեպքում, բնականաբար լուրջ քայլեր կլինեն մեր հարաբերություններում, ավելին ասեմ, որքան էլ այս պահին դեռ ամուսնության մասի չենք խոսում, շատ հնարավոր է, որ մի օր անսպասելի այդ որոշմանը գանք, ոչինչ չենք կանխատեսում»,- հավելեց երգչուհին, իսկ հարցին, թե ամուսնությունը մեծ ու ճոխ հարսանեկան խնջույքով են պատկերացնում, Նարեն շեշտեց.

«Ճերմակ զգեստի եւ պսակադրության մասին, կարծում եմ, բոլոր աղջիկներն են երազում, բայց ես ու Մովսեսը մեծ խնջույքներին այնքան էլ կարեւորություն չենք տալիս. մեզ համար կարեւորը միասին լինելն է, իսկ դա կլինի ԶԱԳՍ-ով, թե մեծ հանդիսավոր խնջույքով, կարեւոր չէ»:

Քանի դեռ սիրահար զույգերին օվկիանոսն է բաժանում, մեզ հետ զրույցում Նարեն պատմեց հեռավորության դժավարությունների մասին.

«Իրականում շատ դժվար է սիրել իրար, բայց լինել հեռու: Երբ բոլոր զույգերի նման վիճաբանություններ է լինում, մի բան է, երբ սիրելիդ կողքիդ է լինում, լրիվ ուրիշ բան, երբ պետք է հեռավորության վրա փորձես հաշտվել: Հիմա եմ հասկանում այն աղջիկներին, ովքեր մեծ դժվարությամբ են հաղթահարում իրենց զինվորների նկատմամբ կարոտը: Մեր դեպքում մի փոքր դժվար է նաեւ այն առումով, որ կա ժամային մեծ տարբերություն, ստացվում է, որ եւ ես, եւ նա ուղղակի չենք քնում. Աստծո կամոք շուտով միասին կլինենք եւ այս խնդիրն էլ չենք ունենա»,- պատմեց Նարեն:

Երգչուհին Հայաստանում իրեն երբեք հյուր չի զգալու. «Այս մասին շատ ենք խոսել. Որոշել ենք, որ ապրելու ենք եւ ԱՄՆ-ում, եւ այստեղ՝ Հայաստանում: Չնայած Մովսեսը անգամ Հայաստանում չի ծնվել, բայց նա շատ է սիրում իր պապանեկան երկիրը, ես էլ ուղղակի խելագարվում եմ իմ երկրի համար, այնպես որ, երբեք հյուրի կարգավիճակում չեմ կարող լինել: Գիտեմ, որ դժվար է լինելու հատկապես գործնական իմաստով, բայց երկուսս էլ կփորձենք աշխատանքները դասավորել այնպես, որ ապրենք երկու երկրներում էլ»,- նշեց Նարեն:

Նարեի սիրելին՝ Մովսեսը, մասնագիտությամբ հոգեբան է. «Մովսեսը հոգեբան է, հիմա վերջին կուրսում է սովորում: Նրա մասնագիտությունն ինձ հոգեհարազատ է, քանի որ ինքս էլ երկու տարի հոգեբանություն եմ ուսումնասիրել: Նշեմ նաեւ, որ նա նաեւ երաժիշտ է, մի շարք երգեր ունի գրած, որ ապագայում ուզում է ես կյանքի կոչեմ: Հուսամ՝ իսկապես կկարողանանք երկուսով այդ երգերին շունչ տալ ու ներկայացնել հանդիսատեսին»,- հավելեց նա:

Նարեն ու Մովսեսը հասակակիցներ են, միեւնույն տարիքն ունենալը, ըստ նրա, եւ առավելություններ ունի, եւ թերություններ. «Հասակակիցներ լինելը երբեմն բերում է նրան, որ տարբեր մտքերի ենք լինում, տարբեր կարծիքներ ունենում միեւնույն թեմայի շուրջ, բայց եւ այդ փաստը առավելություն է նրանով, որ մենք միասին ենք մեծանում: Անկախ թերություններից ու առավելություններից՝ կարեւորը սերը հաղթում է»,- շեշտեց Նարե Գրիգորյանը:

Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաեւ աշխատանքների մասին. «Չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց նորություններ կան, որի մասին հեռուստադիտողը կտեղեկանա այս ամսվա վերջին Մոսկվայում տեղի ունենալիք «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ ես էլ կներկայանամ»,- հավելեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»